12:47 17.01.2019
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից:
Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանի ցուցադրություններում ներկայացված են նաև ստեղծագործություններ՝ փոխառնված Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Վերսալը, Ռոդենի թանգարանը, Ֆրանսիայի ազգային գրադարանը։
Թանգարանում շրջայցից հետո նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փայլուն տպավորություններ ունի` Աբու Դաբիի Լուվրն առանձնահատուկ թանգարան է։
«Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում», – ասել է նախագահ Սարգսյանը եւ նշել, որ Աբու Դաբիի թանգարանի ղեկավարությունը ցանկություն ունի հայկական որևէ գեղեցիկ ցուցանմուշ ունենալ իրենց մշակութային օջախում:
Հրաշալի տպավորություններ է ունեցել նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ասել է, որ ցուցադրությունից բացի` թանգարանն աչքի է ընկում նաև հոյակապ ճարտարապետությամբ ու դիզայինով։
«Այստեղ շատ քիչ և ընտրված ցուցանմուշներ են։ Երբ թանգարանը ծանրաբեռնված չէ, դա հնարավորություն է տալիս ավելի լավ ըմբռնել և հասկանալ ներկայացված դարաշրջաններն ու ցուցանմուշները՝ հատկապես առաջին այցի ժամանակ»,-նշել է նա։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...