Գաղտնալսումների մասին Ձեր պատասխանը պրիմիտիվ էր. Բաղդասարյանն արձագանքեց Մարուքյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Գաղտնալսումների մասին Ձեր պատասխանը պրիմիտիվ էր. Բաղդասարյանն արձագանքեց Մարուքյանին

15:00 17.01.2019

ԱԺ «Իմ քայլը» Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից արձագանքեց նախորդ ելույթներից մի քանիսին: Նա դիմեց մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

«Մայրապետյանի գործով, որ ասում էր` ձեզ դատի են տվել, պետք է այդ գործը մարսեք, ասաց, որ դա նախաքննական մարմինների փնթիության արդյունքն էր, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է: Ես որպես իրավաբան պարզաբանեմ, թե իրականում ինչի մասին էր խոսքը. եթե փաստաբանը դիմում է ՄԻԵԴ` միջնորդությամբ, որ դատարանը ոչ թե բովանդակային քննարկում ապահովի, այլ տվյալ անձի առողջության ու անվտանգության հարցերը, դատարանը, ստանալով դիմումը, հրատապ, եթե չեմ սխալվում, 10-օրյա ժամկետում, հաճախ անհապաղ, պետությանը գրություն է ուղարկում, որ պետությունը որոշակի հարցերի պատասխանի, սա նորմալ է, որ ՄԻԵԴ-ը արագ արձագանքել է այդ նամակին»,- ասաց նա:

Բաղդասարյանը նշեց, որ անհիմն են պետության` այս գործը «չմարսելու» մասին հայտարարությունները, մարսելու խնդիր չկա, պատգամավորի խոսքերով` պետությունը պետք է պատասխանի, թե արդյոք ՀՀ-ում կարո՞ղ են կազմակերպել տվյալ մեղադրյալի բուժօգնությունը, թե՞ ոչ, հետևաբար շեշտադրումը տեղին չէ: Նա խոսեց նաև նախաքննության մարմինների աշխատանքին ուղղված քննադատության մասին:

«Մենք ժառանգություն ենք ստացել քրեական դատավարության օրենսգիրքը և այդ քննիչներին, մեր քննչական մարմնում աշխատում են պրոֆեսիոնալ քննիչներ և ոչ պրոֆեսիոնալներ, որը պայմանավորված է ցածր վարձատրությամբ, օրենսգիրքը ժառանգություն է, դրա կիրառումը խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա:

Բաղդասարյանը հույս հայտնեց, որ իրենք դրան կանդրադառնան, թղթային տարբերակը կփոխարինվի էլեկտրոնայինով, սակայն շեշտեց` սլաքն ուղղել իշխանությանը տեղին չէր: Գաղտնալսումների մասին Մարուքյանի պատասխանը Բաղդասարյանը «պրիմիտիվ» համարեց, քանի որ նախաքննությունը գաղտնի է, մինչև գործը չգնա դատարան, տեղեկատվություն ստանալ չի կարելի, ապա նշեց, թե զարմանալի է, որ փաստաբանը նման հայտարարություն է անում:

«Փաստաբանների իրավունքների խախտման մասին ևս իրականությունը չի ներկայացվում, մենք մի քանի օր առաջ հարցը քննարկել ենք, առաջարկել ենք կազմել հայտարարության տեքստ, սպասում էինք Փաստաբանների պալատի ղեկավարության արձագանքին: Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն փաստաբանին վիրավորանք հասցնելու համար, խոսքը արդարադատություն իրականացնելիս դատավորին, դատախազին, քրգործով ներգրավված պաշտպանին վիրավորանք հասցնելու մասին է, այսինքն` երբ նա հանդես է գալիս որպես դատավարության կողմ, ուստի ևս մեկ անգամ կարիք չկա շեշտադրել, հոդված ավելացնել»,- ասաց նա:

Բաղդասարյանը պատասխան հարցով դիմեց Մարուքյանին` հետաքրքրվելով, թե ինչու, օրինակ, բժիշկին, լրագրողներին վիրավորելու համար հանցակազմ չեն նախատեսում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

BACK_TO_TOP