18:27 17.01.2019
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:
Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Հ.-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում Ս. Հ.-ն բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Արամ Հարությունյանը հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:31 05.08.2025
Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբԱրբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Science Advances» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային […] ...
16:20 05.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...
16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...
16:07 05.08.2025
Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցելԵրեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...
16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...