13:09 18.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանի Դաշնությունում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հայտնեց, որ Գուրուրյանը մեկուսարանում է, այժմ որոշվում է նրա խափանման միջոցը: Տողանյանը մանրամասներ ներկայացրեց նրա առողջական վիճակի, արտաքսման և խափանման միջոցի որոշման գործընթացից:
«Իր հետ և հարազատների հետ անմիջական կապ կա, Արայիկ Թաթոյանը (Օմսկ մարզի հայ համայնքի ղեկավար) հանդիպել է նրա հետ, նա մեկուսարանում է: Այս քանի օրը նորից դատական նիստ պիտի լինի` կապված խափանման միջոցի հետ, Օմսկում նրա հարազատները փաստաբան են վարձել, նա նորմալ պայմաններում է, առողջական վիճակը նորմալ է, կա միջպետական գործընթաց` Ղազախստանից ստանալու համապատասխան թղթեր, դատարան գնալու և այլն, այսինքն` գործընթացը սկսված է, բայց դա ինչ-որ ժամանակ է պահանջում»,- ասաց նա:
Հարցին` հաշվի առնելով, որ Նարեկը դեռ չի արտաքսվել, ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը, Տողանյանը պարզաբանեց, որ նա մեկուսարանում է, այնտեղ կարող է գտնվել մեկ օր, մեկ ամիս, մեկ տարի, մինչև արտաքսվելը ՌԴ-ում է, և աշխատում է Ռուսաստանի օրենսդրությունը:
«Նա կալանքի տակ է, մինչև համապատասխան որոշում լինի խափանման միջոցը փոխելու, արտաքսելու և այլնի մասին: Դատական որոշում պետք է լինի: Ես կարծում եմ, որ խափանման միջոցը չեն փոխի, քանի որ նա այլ երկրի քաղաքացի է, մշտական բնակության տեղ չունի ՌԴ-ում, այդ իսկ պատճառով ենթադրում եմ՝ քանի որ օրենսդրությունում կա նման հարց, մենք շատ ենք հանդիպում դեպքերի, երբ ՀՀ քաղաքացու խափանման միջոցը, եթե նա մշտական բնակություն չունի որևէ տեղ, փորձում են չփոխել, մանավանդ ինքը հետախուզման մեջ է, բայց կարող է նաև այդպես լինել, դա կախված է նրանից, թե իրենց մոտ իրավապահ մարմիններում ինչ նյութեր կան, և իրենք դատարանին ինչ կներկայացնեն, համենայնդեպս, կա իրավական գործընթաց»,- նշեց դեսպանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...