14:22 18.01.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ նոր իշխանություններին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տված գնահատականները ոչ իրատեսական է համարում: Հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց` ՀՀ քաղաքացիները կորոշեն, թե որ քաղաքական ուժը կլինի հաջորդ իշխանությունը:
«Չի բացառվում, որ դա լինենք նորից մենք, չի բացառվում նաև, որ դա չլինենք մենք, բայց վաղաժամ է նման գնահատականներ տալը»,- ասաց նա:
Միրզոյանը շեշտեց` տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության, իրավունքների և ազատության խնդիր, ինչպես նաև սոցիալական և տնտեսական: Նրա խոսքերով, սակայն, նույնիսկ եթե այդ պրիզմայով նայեն, նորից հանգելու են իրավունքների խնդրին:
«Այս խնդիրն էր, որ հասունացրեց, ի վերջո, հնարավոր դարձրեց հեղափոխությունը»,- նշեց Միրզոյանը:
Նրա համոզմամբ` իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առաջ դրված թիվ մեկ մարտահրավերը, իրենք կատարել են իրենց առաջնային առաքելությունը:
«Թիվ մեկ մարտահրավերը հաղթահարել ենք, այն է` ազատ, արդար և արժանապատիվ Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Հիմա կա անելիքների երկրորդ փուլը, որ պիտի վերաբերի արդեն տնտեսությանը, սոցիալական ոլորտին: Այստեղ նոր-նոր մեր իշխանությունը պիտի սկսի լուրջ անելիքներ անել, ռեֆորմներ մշակել, իրականացնել: Չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, որ այս իշխանությունը, կարելի է ասել, ամբողջությամբ իշխանություն է, ունի մեծամասնություն օրենսդիրում: Հիմա կձևավորվի նաև կառավարություն, բոլոր հոռետեսական գնահատականները` արդեն իսկ անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում»,- ասաց ԱԺ նախագահը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...