Լևոն Երանոսյանը չարաշահել է իր լիազորությունները, հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

Լևոն Երանոսյանը չարաշահել է իր լիազորությունները, հարուցվել է քրգործ

14:18 18.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի  հոկտեմբերի 9-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել  է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի  հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում  տրամադրված 72.000 ՀՀ դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիփոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության  հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72.000-ական ՀՀ դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, որպիսի գործընթացն իրականացվել է Լևոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:

2014 թվականից սկսած, ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72.000 ՀՀ դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են  52.000 ՀՀ դրամ արժողության հանգստի ծառայություններ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ  ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որպիսի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72.000 ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52.000 ՀՀ դրամին համարժեք:

2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:

Նկատի ունենալով, որ Լևոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած  հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի՝ 2019 թվականի  հունվարի 18-ին որոշում է կայացվել քրեական գործը՝ ըստ քննչական  ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP