21:41 18.01.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով պետական կառավարման համակարգում կատարվելիք օպտիմալացումների մասին լուրերին, արձագանքեց.
«Միևնույն ժամանակ, իրենց մերձավորների համար երկու ավել հանձնաժողով են ստեղծում, իրենց կուսակիցների կամ գործընկերների համար, մեծ տարբերություն չկա: Այս պառլամենտը առանց իրական ընդդիմության պառլամենտ է, սա ոչ միայն ես եմ ասում, այլև ՀՀԿ-ին դեմ գործիչներ: Ես իրական ընդդիմություն համարում եմ այն քաղաքական ուժերին կամ ուժին, որոնք չեն ողջունել Փաշինյանի վարած քաղաքականությունը»:
Շարմազանովի գնահատմամբ` օպտիմալացումը «խայտառակություն» է, ինչպես այն խոստումները, որ տրվել են, բայց չեն կատարվել: Արդարացմանը, թե հեղափոխություն եղավ, դրա համար չկա զարգացում, նա պատասխանեց` Վրաստանի ու Ուկրաինայի օրինակը բերելով, նշեց, որ թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում հեղափոխություն եղավ, բայց տնտեսական աճ գրանցվեց, մեզ մոտ հակառակն է եղել:
Նա խոսեց նաև գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, դա ևս «խայտառակություն» համարեց, իսկ այդ գործով ՄԻԵԴ որոշումը, արձագանքը` «ապտակ ՀՀ արդարադատությանը»:
Նախկին պատգամավորը թվարկեց նաև իրենց քաղաքական առաջնահերթությունները` Արցախյան հարցում բացառապես հայանպաստ լուծում, արժեքային համակարգի պաշտպանություն, հարաբերությունների զարգացում դաշնակից Ռուսաստանի, ԵՄ-ի հետ, բանակաշինություն և անվտանգություն, որ, նրա գնահատմամբ, ամենաառաջնային հարցերն են: Շարմազանովը վստահեցրեց` ՀՀԿ-ն, ինչպես սպասարկել է Հայաստանի և Արցախի պետական շահը, նույնը շարունակելու է անել՝ պարզապես խիստ ընդդիմադիր դիրքերից:
Կուսակցության շարքերը լքողներին նա հաջողություն մաղթեց, կուսակցությունում մնացողներին` «առավել ևս»:
«ՀՀԿ-ն ունի լավագույն քաղաքական թիմերից մեկը, որևէ մեկը չի կարող առավել լինել: Ես քաղաքականությամբ եմ զբաղվում, դասախոսում եմ ինչպես նախկինում, շարունակելու եմ պայքարել հանուն Հայաստանի և Արցախի ավելի ազգային, ավելի քրիստոնյա, ավելի ուժեղ ու անվտանգ լինելու»,- ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց` պետք է պոպուլիզմով չզբաղվել, ապա նշեց` ունենք պոպուլիստական իշխանություն:
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...