22:47 18.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալուն:
Միջազգային չափանիշներով ընդունված է, որ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9-ից 11 աշխատակցի համար, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 3.5-ից 3.6։
«Մեր պետական կառավարման համակարգում 3.5-3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում: Սրա արդյունքում մենք ունենք այնպիսի իրավիճակներ, երբ, օրինակ, կան բաժիններ, օղակներ, որտեղ կան ղեկավարներ, բայց չկան ենթականեր:
Սա արված է տարբեր պատճառներով․ բաժնի պետի աշխատավարձը ավելի բարձր է, տեղակալի աշխատավարձը ավելի բարձր է։ Սակայն սրանից բխում են նաև հավելյալ ծախսեր և, իհարկե, անարդյունավետություն, որովհետև պարզվում է, որ ղեկավարները ավելի շատ են, քան աշխատողները»,- ընդգծեց Փաշինյանը:
Անդրադարձավ պետական կառավարման համակարգում աշխատանքի և կադրերի որակին՝ Փաշինյանն ասաց․
«Այս իրավիճակը բերում է աշխատավարձերի անկման։ Երբ աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաև աշխատավարձերի անկման, դրա հետևանքով` աշխատողների մոտ մոտիվացիայի նվազում: Օպտիմալացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձեր ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար: Նաև այս տեսակետից՝ խնդիրը գումար խնայելը և աշխատողներին կրճատելը չէ, որովհետև, եթե մենք 18 հազար աշխատող ունենք և ուզում ենք բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, դրա համար պետք է օգտագործենք հսկայական դրամագլուխ՝ նախապես իմանալով, որ մեր պետական կառավարման համակարգը չունի այդքան աշխատողի կարիք, բայց մենք միևնույն էն աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու համար, որոնց կարիքը մենք ունենք, այս իրավիճակում պետք է բարձրացնենք այն աշխատողների աշխատավարձերը, որոնց կարիքը մենք չունենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը սխալ է համարում պետական կառավարման համակարգին որպես աշխատատեղ նայելը:
«Ենթադրենք, պետական կառավարման համակարգում ունենք 18 հազար աշխատող և մենք ավելացնում ենք ևս 18 հազար հաստիք՝ ասելով, որ կրկնապատկել ենք աշխատատեղերը։ Դրա արդյունքում երկիրը տնտեսական և բոլոր առումներով կհայտնվի ճգնաժամի մեջ, որովհետև կառավարման համակարգը կարևորագույն կոմպոնենտ է երկրում բոլոր ոլորտներում փոփոխություն իրականացնելու համար»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ պետական կառավարման համակարգում խնդիր է նաև պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը, քանի որ վերջիններս հրաժարվում են աշխատել ցածր աշխատավարձով՝ ասելով, որ մասնավոր ոլորտում շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում։
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...
10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...
10:03 12.07.2025
Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն ՎենգերԱրսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...
09:40 12.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինըՀուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով մահացել է […] ...