10:14 19.01.2019
«Փաստ» թերթը գրում է. «Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում:
Քաղաքական իմաստով էլ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան դեղին քարտ հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգին: Կարելի է կարծել, որ արտասովոր որևէ բան չկա, նախկինում էլ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ բազմաթիվ գործեր են քննվել, Հայաստանն էլ բազմաթիվ գործերով պարտվել է ու փոխհատուցումներ վճարել:
Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Դատաիրավական համակարգի աշխատանքը սիմվոլիկ իմաստով ցուցանակային է հեղափոխության համար: Հեղափոխությունը ենթադրում է մի կողմից՝ անցյալի ռևիզիա, մյուս կողմից՝ ապագայի նախագծում: Հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգը, բնականաբար, իշխանության կողմից հստակ քաղաքական մեսիջների պայմաններում վերաբացել է մի շարք աղմկահարույց գործեր, որոնց քաղաքական նպատակը կարելի է ձևակերպել որպես արդարության և արդարադատության դեֆիցիտի վերականգնման փորձ:
Սակայն թե՛ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի միջանկյալ վճիռը, թե՛ ընդհանրապես աղմկահարույց գործերով դատական պրոցեսների օդում կախված վիճակը, թե՛ իրավապահ համակարգի փնթիությունը խոսում են այն մասին, որ հեղափոխության համար խիստ կարևոր, ըստ էության` հեղափոխության համար բնութագրական այս ոլորտում ձախողման վտանգ կա: Ընդ որում, ձախողում երկու ճակատներով՝ թե՛ անցյալի ռևիզիայի ու արդարադատության դեֆիցիտի վերականգնման տեսանկյունից, թե՛ ապագայի նախագծման տեսանկյունից:
Այս իմաստով հատկանշական է հատկապես Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթը ԱԺ-ում՝ Հայաստանում դատաիրավական համակարգում տիրող վիճակի վերաբերյալ: Մարուքյանը, ընդ որում, նախքան Մայրապետյանի մասով ՄԻԵԴ միջանկյալ որոշման հրապարակումը, ակնարկեց նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր:
Մարուքյանի ելույթը իշխանության ներկայացուցիչները ցավոտ ընդունեցին ու շտապեցին արձագանքել՝ մեծ հաշվով, սակայն, որևէ առարկայական հակափաստարկ չներկայացնելով, բացի դասական «մենք դատարաններին չենք զանգում», «երկրում իրավիճակ է փոխվել» ձևակերպումներից:
Իրերի ներկա դրվածքը, ցավոք, հուշում է, որ Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված դեղին քարտը վերջինը չէ: Հուսանք՝ գոնե այդ դեղին քարտը կզգոնացնի ճահճացման միտում ունեցող դատական համակարգին իր աղմկահարույց գործերով հանդերձ, հատկապես դրանց քաղաքական պատասխանատուներին: Այլապես հաջորդիվ մեզ կարող է սպառնալ ոչ միայն կարմիր քարտ, այլև երկարաժամկետ որակազրկում, որի ընթացքում գուցե մենք կորցնենք եղած մարզավիճակն էլ»:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...