14:47 19.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքում արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե իր թիմակիցներին դրամական խոշոր պարգև է տվել:
«Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ և ԶԼՄ ներկայացուցիչնե՛ր, թեև ես ինձ համար որպես սկզբունք եմ որդեգրել՝ չանդրադառնալ ամեն տեսակի բամբասանքի, սակայն պետք է ցավով նշեմ, որ այս անգամ աղմուկը հատեց այն սահմանը, որից հետո լռելը պարզապես անթույլատրելի է։ Այս գրառմամբ ես ուզում եմ ընդգծել այն աշխատանքը, որ իմ թիմն իրականացրել է այս ամիսների ընթացքում և որով օբյեկտիվորեն արժանացել է պարգևատրման՝ որակյալ աշխատանքի և արդյունավետության համար։
Իմ պաշտոնավարման ընթացքում սուբվենցիոն և հրատապ ծրագրերով մարզում իրականացրել ենք 33 ծրագրեր, այդ թվում՝ համայնքային ճանապարհների բարեկարգում, բազմաթիվ մանկապարտեզների նորոգում, ջեռուցում, դպրոցների տանիքների վերականգնում, փողոցային լուսավորության անցկացում, ասֆալտապատում, ջրահեռացման համակարգերի անցկացում, բոլոր ենթակա կառույցներում կոռուպցիայի ի սպառ բացառում, որի արդյունքում գոյացած միջոցներով դեռ լուծելու ենք բազմաթիվ խնդիրներ։
Նախկին իշխանությունների ապաշնորհ կառավարումից հետո մենք ունենք համայնքներ, որտեղ տասնյակ միլիոնավոր դրամների ապօրինություններ կան, ու մենք այսօր հետևողականորեն այդ ամենը վերադարձնում ենք համայնքներին ու դրանցով կառուցում մանկապարտեզներ, խաղահրապարակներ․․․․ Եթե նախկինում ներդրողը հեռանում էր Կոտայքի մարզից՝ տեսնելով կառավարիչների կամայականությունները, ապա այսօր նրանց թիվն օրեցօր ավելանում է, որովհետև տեսնում են, թե որքան սրտացավ ենք մեր քաղաքացիների հանդեպ․․․․
Այս շարքը գրեթե անվերջ կարելի է շարունակել, եթե հատ առ հատ թվեմ ամբողջը։ Բայց մի բան կարևոր է․ ամանորի նախաշեմին ավելի քան 9 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն տրամադրվեց մոտ 300 ընտանիքների, այդ թվում՝ (ցավով եմ նշում) արյան լեյկոզ ունեցող երեխաների ընտանիքներին և զոհված զինծառայողների հարազատներին, 5, 6 և ավելի երեխաներ ունեցող տասնյակ ընտանիքներին։ Ինչու՞ այս որոշումը մի շարք լրատվականների համար ուշադրության նյութ չդարձավ։ Այս մասին չխոսվեց, որովհետև այստեղ չկա շահերի բախում, միանշանակ է, որ այս մարդկանց աջակցել էր պետք։ Բայց երբ կան քաղաքական շահեր, սովորական 13-րդ աշխատավարձը, որ տրվել է մարզպետարանի իմ գործընկերներին, դառնում է շահարկման նյութ։
Սիրելինե՛րս, գուցե ես չանդրադառնայի այս ամենին, եթե ազնիվ գործած չլինեինք, և գուցե իմ արձագանքը լիներ «կխոսեն, կանցնենք առաջ, կմոռանան»։ Իսկ իրականում ես ուզում եմ, որ ոչ ոք այս օրերի մանիպուլյացիան ու արհեստական աղմուկը չմոռանա, որովհետև շատ կարճ ժամանակ անց, երբ մենք սկսենք քաղել այս 6 ամիսների աշխատանքի արդյունքները, ես պետք է հիշեցնեմ այս օրերի անազնիվ մոտեցումը, որին շատերդ տրվում եք՝ առանց փաստական հիմքը հստակ ուսումնասիրելու։
Այս հարցի հետ կապված հարկ եմ համարում նշել, որ տարեվերջյան պարգևատրումներն իրականացվել են բացառապես 2018թ. աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին. երկու իրավական ակտերով պարգևատրման է արժանացել մարզպետարանի ԱՄԲՈՂՋ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87 %-ի չափով: Պարգևատրումներն իրականացվել են օրենսդրության և իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան, և ճիշտ այնպես, ինչպես և նման պարգևատրումների են արժանացել պետական հատվածի բազմաթիվ աշխատակիցներ, ՏԻՄ-երի համայնքային ծառայողներ ու դպրոցների և բուժհաստատությունների հազարավոր աշխատակիցներ։
Առանձնահատուկ կարևորում եմ այն հանգամանքը, որ մարզպետարանի աշխատակազմում և նրա ենթակայությամբ գործող հաստատություններում ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ որևէ տեսակի կոռուպցիոն մեխանիզմների առկայություն և այդով խիստ համաչափ եմ համարում նման պարգևատրումների պրակտիկան` անկախ աշխատակիցների պաշտոնավարման տևողությունից, քանի որ մասնավորապես այս փուլում աշխատակազմն աշխատել է գերծանրաբեռնված օրակարգով, շատ հաճախ նաև շաբաթ և կիրակի օրերին և ծառայություններն իրացրել է բազմաթիվ օրերին մինչև կեսգիշեր»,- գրել է նա:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...