«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ

13:34 21.01.2019

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենք արդեն  3 օրենսդրական նախագիծ են դրել շրջանառության մեջ։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները սահմանված ժամկետում կարող են մուծել սահմանված վճարը և վերադառնալ հայրենիք՝ խուսափելով քրեական հետապնդումից»,- ասել է Սամսոնյանը՝ հավելելով, որ օրենքի հեղինակը Գևորգ Գորգիսյանն է:

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների՝ իրենք շրջանառության մեջ են դրել նաև «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար:

«Վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք փաստաբանների գործունեության նկատմամբ ոտնձգություններ: Օրենքը նպատակ ունի, որպեսզի փաստաբանի գործունեության պաշտպանությունը բարձրանա բավարար մակարդակի վրա, ինչպիսին դատախազինն է, քննիչինը կամ դատական ակտերի հարկադիր ծառայողինը: Մենք այսպիսով կարևորում ենք նաև փաստաբանի դերակատարությունն արդար դատաքննության և իրավական պետություն ստեղծելու հարցում: Առաջարկում ենք, որպեսզի փաստաբանական գործունեության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատժվի նվազագույն աշխատավարձի 200-ից 300-ապատիկի չափով: Կամ 1-3 տարի ազատազրկմամբ»,- ասել է Սամսոնյանը:

Ինչ վերաբերում է երրորդ առաջարկին։

«Եթե հիշում եք, 2018 թվականի տարեվերջին Էդմոն Մարուքյանը ներկայացրել էր մեկ նախագիծ, որով առաջարկվում էր կալանավորման մեկ օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան: Այս նախագիծը կառավարությունն անցած տարի մերժեց, բայց, դուք գիտեք, մենք շատ համառ ենք, այն նորից դրել ենք շրջանառության մեջ, որովհետև այն ունի ոչ միայն մարդասիրական նշանակություն, այն նաև միտված է, որպեսզի քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվեն: Գիտենք նաև, որ քրեական գործերի քննությունները շատ են ձգձգվում: Երկար ժամանակ մարդիկ մնում են կալանքի տակ, նախնական կալանքն իրենից ենթադրում է ավելի խիստ պայմաններ, այս իսկ պատճառով մենք նախաձեռնել ենք, որպեսզի այս նախագիծը նորից դրվի շրջանառության մեջ»,- ասել է Սամսոնյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP