Պետական բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներն անթույլատրելի են. Սամսոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Պետական բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներն անթույլատրելի են. Սամսոնյան

13:27 21.01.2019

Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին խնդրեցին մեկնաբանել տարածված լուրը, թե մարզպետներն իրենք իրենց ու նաև աշխատակիցներին պարգևատրել են մի քանի ամսվա աշխատանքի դիմաց:

«Այն կարգադրությունները, որոնք ընդունել են մարզպետները, կարծում եմ, անընդունելի է, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր դրույքաչափերով պարգևավճարներ: Սա է խոսում նաև այն մասին, թե ինչու է Երևանի քաղաքապետ պարոն Մարությանն օրենքի խախտումով հրաժարվում հրապարակել քաղաքապետարանում տրված պարգևավճարների հավելվածները: Հայտարարում է, որ դրանք երբեք չեն հրապարակվել, 1 անգամ է եղել: Մենք հանեցինք բոլոր տարիներին հրապարակված հավելվածները և պարոն Մարությանին ապացուցեցինք, որ իր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասով մենք դիմելու ենք վարչական դատարան»,- ասաց Սամսոնյանը:

Նա նշեց, որ բարձրացված աղմուկից հետո մարզպետները պետք է վերանայեն որոշումները:

«Պետական բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներ ամիսներ աշխատած հանրային ծառայողների համար անթույլատրելի է»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ ավելացրեց, որ իրավիճակի ֆոնին իշխանությունն արդարացումներ է փնտրում.

«Իշխող մեծամասնությունը փորձում է սա արդարացնել, որ հիմա կոռուպցիա չկա, մարդկանց աշխատավարձը ցածր է, դրա համար է այսպես արվում, բայց այդ խնդրի լուծման համար ժամանակին մեր խմբակցությունը քաղաքապետարանում առաջարկում էր բարձրացնել աշխատավարձերը: Կոռուպցիոն ռիսկեր ստեղծող դաշտ է բացվում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

13:25 06.07.2025

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

BACK_TO_TOP