01:00 23.01.2019
«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու հարցին: Կա օրինականության մաս, և կա էթիկայի մաս, հարցը տալու ժամանակ ընդգծել է հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանը.
«Պետական հաստատության աշխատակիցները միշտ ստացել են պարգևավճարներ և կարծում եմ, որ պետք է շարունակեն ստանալ: Սակայն, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգով է դա տեղի ունենալու այսուհետ: Պարգևավճարների իմաստը պետք է լինի աշխատանքի խրախուսումը, և հիմքում պետք է գնահատվի աշխատանքի արդյունավետությունը: Դրա համար անհրաժեշտ է որ կառավարությունը և մարզպետարանները մշակեն հստակ չափանիշներ և գործակիցներ, որպեսզի, երբ տարին ավարտվի, բոլորի համար պարզ, հասկանալի և արդար լինի, թե ինչու այս աշխատակիցը ստացավ այսքան պարգևավճար, ինչու չստացավ, և ինչու այսքան ստացավ»,- ասել է Լենա Նազարյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ գնում է նշված ուղղությամբ: Պարգևավճարների հիմքում պետք է լինի աշխատանքի արդյունքի գնահատումը:
«Ես կարո՞ղ եմ որոշել՝ ես արդյունավե՞տ եմ աշխատում, թե՞ ոչ»,- հարցրել է Արամ Աբրահամյանը։
«Եթե սահմանված լինեն օբյեկտիվ չափանիշներ և դրանք հասկանալի լինեն, արդար լինեն, ապա կամայական որոշումները հնարավորինս քիչ կլինեն կամ հնարավոր կլինի դրանցից խուսափել: Ես այսպես եմ պատկերացնում խնդրի լուծումը և համարում եմ, որ այս որոշումները տեղի ունեցան, քանի որ կառավարությունը դեռ չի հասցրել ներդնել այդպիսի չափանիշներ, որպեսզի այդպիսի չափանիշներով հնարավոր լինի գնահատել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Լավ է, որ քաղաքապետարանն արդեն սկսել է, մենք ունենք փորձ, որը կարող է կիրառվել նաև այլ համայնքներում»,- հավելել է Նազարյանը:
Ինչ վերաբերում է նախկինում եղած պրակտիկան ուղղակի շարունակելուն, Նազարյանն ասել է, որ նախկինն, իհարկե, չպետք է շարունակվի:
«Նախկինում կար և հիմա այդ կարգով է շարունակվում, քանի որ բավարար ժամանակ չի եղել, որպեսզի այդ հարցին անդրադառնանք ինստիտուցիոնալ տեսանկյունից: Դժվար է ներդնել չափանիշներ և գործակիցներ, որոնք արդար կլինեն: Քաղաքապետարանը նոր- նոր է սկսում և, իհարկե, պետք է այս գործընթացն արագացնել: Որ նման հարց այլևս չծագի»,- ասել է Նազարյանը:
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...