2021թ. նախատեսվում է ներդնել պարտադիր առողջական ապահովագրություն գրանցված աշխատողների համար. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

2021թ. նախատեսվում է ներդնել պարտադիր առողջական ապահովագրություն գրանցված աշխատողների համար. Արսեն Թորոսյան

11:38 23.01.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր 2021-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության ներդրման մասին: Այսօր՝ հունվարի 23-ին, նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարը մանրամասներ ներկայացրեց այդ ծրագրից: Մասնավորապես, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատողները:

«Ծրագրի բոլոր կոմպոնենտները դեռ որոշված չեն: Թե աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի, ևս որոշված չէ: Կարող եմ ասել, որ աշխարհում կա 2-30 տոկոս, մենք հակված ենք սկսել փոքր տոկոսներից, որ մեծ բեռ չլինի: Չնայած բեռ ասելն էլ է սխալ, որովհետև միանգամից սկսում ես օգտվել արդյունքներից: Երկու տարին սահմանված է, որ ճշգրիտ հաշվարկվի ամեն ինչ և ձախողման հնարավորությունը փոքրացնենք ներդրման ժամանակ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև նշեց, որ առաջին փուլով առողջական պարտադիր ապահովագրությունը ներդնելով միայն աշխատող քաղաքացիների համար՝ մոտ 50 տոկոս ընդգրկում է ապահովելու, իսկ թոշակառուների հարցը կքննարկվի: Նրանց համար կվճարի կա՛մ պետությունը, կա՛մ աշխատող քաղաքացիները՝ տարեցների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք:

«Համապարփակ բժշկական ապահովության համակարգերը սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում: Առողջը՝ հիվանդի, երիտասարդը՝ տարեցի, աշխատողը՝ չաշխատողի համար է ներդնում գումար: Նույնը ուսանողների ու 7 տարեկանից բարձր չաշխատող քաղաքացիների հարցն է, նույնը նաև գործազուրկների հարցն է: Սկսում ենք 50 տոկոսից, հետո քայլ առ քայլ պետք է մեծացնենք: Լավ համակարգ ունեցող երկրներում այդ թիվը հասնում է մինչը 95 տոկոսի և ավելի»,- նշեց Արսեն Թորոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

10:20 05.08.2025

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

10:11 05.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 5-ի 08։00 դրությամբ կազմել է 21.1 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

10:00 05.08.2025

Թուրքմենստանում բացվել է ցամաքով շրջափակված երկրներին նվիրված ՄԱԿ-ի երրորդ համաժողովը

Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի (ՄԱԿ) ցամաքով շրջափակված զարգացող երկրների երրորդ համաժողովը։ Կազմակերպիչների խոսքով՝ դրան կմասնակցեն ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Համաժողովը կսկսվի լիագումար նիստով, որի ժամանակ պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան համաժողովում: Նախատեսվում է, որ այն կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

09:59 05.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» […] ...

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

09:55 05.08.2025

Telegraph. Իրանը ցանկանում է օգտագործել MI6-ի արտահոսքը որպես բանակցային խաղաքար

Իրանը խնդրել է «Թալիբան»-ին տրամադրել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցած աֆղանցիների ցուցակը, որը արտահոսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոչ միտումնավոր արտահոսքի արդյունքում վտանգվել են մոտ 25 հազար աֆղանցիների անձնական տվյալները, որոնք սերտորեն համագործակցել են Լոնդոնի հետ մինչև 2021 թվականի օգոստոսին […] ...

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

BACK_TO_TOP