Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս տարի էլ ստենտների գների իջեցում կլինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս տարի էլ ստենտների գների իջեցում կլինի

14:57 23.01.2019

«Շուկայական տնտեսությունում որևէ ծառայության գին սահմանելու մեխանիզմ, եթե դա գնվում է ոչ պետության կողմից, իհարկե, չկա, և չի էլ կարող լինել: Նաև ես ուզում եմ էդ առիթն օգտագործել, նաև հղում անել դեղերի գների մասով: Պետությունը վճարովի ծառայությունների գին սահմանելու ֆունկցիա չունի, և իմ կարծիքով՝ չպետք է ունենա: Գինը պետք է ձևավորվի շուկայում՝ հարաբերականորեն արդար մրցակցության շնորհիվ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Թորոսյանի՝ ստենտների գինը Երևանում սկսվում է 850 հազար դրամից, ամենաթանկը 1 մլն դրամ է: Տարբերությունը գնային առումով 15 տոկոս է, չկա 50 կամ 100 տոկոսի տարբերություն: Դա այն քաղաքացիների համար, ովքեր վճարում են։

«Իսկ պետության դեպքում գինը մեկն է, սահմանում ենք մենք՝ մեր հաշվարկների հիման վրա՝ ապահովելով որոշակի շահույթ ԲԿ-ի համար, որպեսզի նրանք վնասով չաշխատեն: Քանի որ Երևանում հիմա կա, եթե չեմ սխալվում, 11 ստենտավորման կենտրոն,  իրենք են շահագրգռված, որպեսզի էդ գները լինեն առավելագույնս էժան, բայց ոչ երբեք այնքան, որ վնասով աշխատեն»,- հավելել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարն ասել է, որ կարծում է՝ այս տարի էլ ստենտների գների իջեցում կլինի: Պետությունը շահագրգռված է այնպես անել, որ մարդիկ չգնան ստենտավորման, քան թե գնան, ու ստենտը լինի մատչելի կամ «էժան»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

21:24 17.06.2025

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...

BACK_TO_TOP