10:23 24.01.2019
Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որում մասնավորապես ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Երեկ մասնակցել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ կազմակերպված Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցների պաշտոնական ընդունելությանը, որտեղ առիթ եմ ունեցել կրկին հանդիպելու և մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու Սփյուռքից ու Մայր Հայաստանից ժամանած, իմ կողմից մեծ հարգանք վայելող դաշնակցական Ընկերներիս հետ:
Նախ ողջունում եմ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Կուսակցության ունեցած մոտ 130 տարիների գործունեությունը խիստ շաղկապված է հայ ժողովրդի պատմության հետ: Ֆիդայական շարժման, Առաջին Հանրապետության հռչակման, Սփյուռքում հայապահպանության և Հայ Դատի խնդիրների, ի վերջո Արցախյան գոյամարտում և հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը: Բայց այս ամենով հանդերձ՝ ես առավելապես կցանկանայի ընդգծել իմ վարչապետության 10 տարիների ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներ կատարած այցերի ժամանակ տեսածս ու զգացածս: Ամենուր՝ Ավստրիալիայում, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկյան մայրցամաքի երկրներում, ի դեմս Դաշնակցության ներկայացուցիչների` տեսել եմ հայության համար և հանուն հայրենիքի պայքարող հայի տեսակը:
Համոզված եմ` Դաշնակցության հետ միասին Հայ Դատի վերջնահաղթանակի, ազատ, անկախ ու հզոր Հայաստանի և Արցախի կերտման ճանապարհին դեռ մեծ անելիքներ ունենք»:
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...