12:44 24.01.2019
Շահագրգիռ կողմերը մտադիր են նախագծային փաթեթ ներկայացնել կառավարություն՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման վերաբերյալ։ Սակայն դրա մեջ չեն լինելու գնացքների ուղղությունները և այլն, քանի որ այդպիսի նախագիծ արդեն կա, դրա իրականացման վրա արդեն ծախսվել է շուրջ 250 միլիոն դոլար, և այդտեղ փոխելու բան չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նրա խոսքով՝ կառուցվելու են մետրոպոլիտենի՝ Աջափնյակ գնացող երկու կայարանները, քանի որ դրանք, ճարտարապետի խոսքով, ունեն ստրատեգիական նշանակություն։ Հիմա արդեն և՛ նախագծերը կան, և՛ ինժեներական բոլոր հարցերն են պարզված․ մնում է ուղղակի մեկնարկը տալ։
«Գումարի վերաբերյալ ընենց հետաքրքիր էր։ Ուրեմն դե հարց ծագեց գումարի վերաբերյալ՝ բա որտեղի՞ց ենք գումարը ճարելու։ Եվ շատ հետաքրքիր մի միտք հնչեց, որ մետրոն դա միակ օբյեկտն է, որի համար միշտ փող կճարվի, որովհետև դա շատ կարևոր օբյեկտ է», – ասաց Մեսչյանը։
Նա նշեց, որ կան ու կգտնվեն ներդրողներ, որոնք կօգնեն գումարային տեսանկյունից, ու հավանաբար դրա դիմաց քաղաքապետարանը նրանց հնարավորություն կտա մասնակցել բնակելի տների կառուցման աշխատանքներին, որոնցից մոտ մեկ տոկոս կտան մետրոյին և այլն։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...