13:50 25.01.2019
«Մանրածախ առևտրի ոլորտը մեր տնտեսության կարևոր ոլորտներից է: Այդ պատճառով ենք ուսումնասիրել և որոշ խնդիրներ բացահայտել»,- այս մասին այսօր հրավիրված նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Ըստ Շաբոյանի՝ առաջին խնդիրն այն է, որ խոշոր առևտրային ցանցերը՝ սուպերմարկետները, իրենց մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետներին:
«Այսինքն՝ տեսնում ենք, որ այդ սուպերմարկետներում տվյալ ապրանքն ավելի էժան է վաճառվում, պարտադրում են իրենց մատակարարներին, որպեսզի վերջիններս պահանջեն մրցակից սուպերմարկետներից բարձրացնել այդ ապրանքների գները: Եվ, եթե մատակարարը չի համաձայնում, այս դեպքում խոշոր առևտրային ցանցերը հրաժարվում են նրանց հետ աշխատելուց»,- ասել է Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով՝ խոշոր առևտրային ցանցերը երբեմն խտրական և տարբերակված մոտեցում են կիրառում իրենց մատակարարների նկատմամբ:
«Այսինքն՝ որոշ մատակարարների ապրանքները լավ են ցուցադրում, մյուսներինը՝ ավելի վատ, որոշ մատակարարների ավելի շուտ են վճարում, մյուսներին՝ ավելի ուշ և այդպես շարունակ: Մենք չենք պահանջում, որ խոշոր առևտրային ցանցերը բոլոր մատակարարների նկատմամբ նույն վերաբերմունքն ունենան: Իրականում, եթե շատ ուզեն էլ, չեն կարող, քանի որ նրանց ռեսուրսները սահմանափակ են, խոշոր առևտրային ցանցը չի կարող բոլոր մատակարարների ապրանքները նույն ձևով ցուցադրել, այնուհանդերձ, արդար մրցակցությունը պահանջում է, որ խոշոր առևտրային ցանցերը նույն հնարավորությունն ընձեռեն նմանատիպ մատակարարներին: Այսինքն՝ պետք է մատակարարման հստակ չափանիշներ, պահանջներ սահմանել, դրանք պետք է լինեն թափանցիկ և հրապարակային և այդ մատակարարը, որը բավարարի այդ պայմաններին կամ ավելի լավ պայման կառաջարկի, դրան էլ պետք է տրվի նախապատվությունը»,- ասել է Շաբոյանը:
Արտակ Շաբոյանի խոսքերով՝ մեղավորությունն այս պատմության մեջ միայն խոշոր առևտրային ցանցերինը չէ՝ մանրածախ առևտրի ոլորտում նաև իրենց մեղքի բաժինն են ունենում խոշոր մատակարար ընկերությունները, որոնք իրենց ոլորտներում գերիշխող դիրք են զբաղեցնում:
«Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ դեպքեր են բացահայտել, երբ որ խոշոր մատակարարները շատ դեպքերում պահանջներ, պայմաններ են թելադրում խանութներին: Օրինակ՝ պահանջվում են, որ խանութի պահանջներից ավելի այլ ապրանքներ ձեռք բերվեն: Օրինակ՝ նոր ապրանքներ են շուկա մուտք գործել կամ հասարակության կողմից դրանք դեռևս ճանաչված չեն, սակայն խոշոր մատակարարը պահանջում է, որ այդ ապրանքներն էլ խանութը ձեռք բերի: Փաստորեն պահանջում են, որ խանութներն իրենց համար անվճար մարքեթինգային ծառայություններ մատուցեն: Երբ խանութները հրաժարվում են, խոշոր մատակարարները դադարեցնում են այդ խանութների հետ աշխատանքը»,- հավելել է Շաբոյանը ու նաև նշել, որ սա առաջին մանրակրկիտ ուսումնասիրությունն է ՏՄՊՊՀ-ի կողմից, ուստի բավարարվել է խոշոր տնտեսվարողներին զգուշացում տալով:
Հիշեցնենք, որ այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական նիստն էր հրավիրել՝ ներկայացնելով մանրածախ առևտրի ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությունները կատարվել են «Երևան Սիթի», SAS, «Էվրիկա,» «Նոր Զովք», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետներում և 150 խոշոր մատակարարների շրջանում: Հանձնաժողովը օրենսդրական փոփոխությունների առաջարկով կառավարություն կդիմի, մինչ այդ զգուշացում է կիրառել 7 խոշոր առևտրային ցանցերի և 150 խոշոր ցանցերի նկատմամբ:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...