Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ համագործակցությունը կաջակցի ԵԱՏՄ-ին՝ ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ համագործակցությունը կաջակցի ԵԱՏՄ-ին՝ ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ․ Փաշինյան

12:52 25.01.2019

ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։

«Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրացումը, իսկ բանակցություններից հետո՝ նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի ու Հնդկաստանի հետ, կարող է լրացուցիչ ազդակ տալ Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու գործընթացին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև ամրապնդել Միության դիրքերը միջազգային կառույցներում, որոնք թվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։

Փաշինյանը հիշատակեց նաև երրորդ պետություններ արտահանումների ծավալի մեծացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում դրա շնորհիվ կարելի է հասնել նրան, որ Միության ներսում ձևավորվեն տարբեր ձեռնարկությունների մասնակցությամբ արդյունաբերական շղթաներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

BACK_TO_TOP