16:06 25.01.2019
Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնադիր Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է: Այս մասին գրում է Forbes պարբերականը:
Ըստ հրապարակման՝ «Տաշիր»-ը ունի 818300 քմ առևտրային տարածք, 61000 քմ գրասենյակային և 48000 քմ պահեստային տարածքներ: Միայն վարձակալությամբ տրված տարածքներից եկամուտը 2018թ. կազմել է 670 միլիոն դոլար, ինչը 20 միլիոնով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ:
«2018թ. «Տաշիրը» բացեց կահույքի առաջին Family Room կենտրոնը: Սկզբնապես Կիևի մայրուղում գործում էր «Ռիո» առևտրի կենտրոնը, սակայն ընկերությունը որոշում էր կայացրել փոխել ձևաչափը: 2023թ. ընկերությունը պլանավորում է շահագործման հանձնել «Парк Победы» նախագիծը՝ բաղկացած 35-հարկանի աշտարակներից, որոնց տանիքները կմիավորի ճեմուղին, որը նման կլինի Սինգապուրի Marina Bay Sands երկնաքերին»,- գրում է պարբերականը:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են միլիարդատերներ Զախար Իլիևը և Գոդ Նիսանովը «Киевская площадь» ընկերություններից՝ 1 մլրդ 565 հազար դոլար եկամուտով, Ingka Centres բրենդը՝ 865 մլն դոլարով:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...