Գյումրեցիներն արել են գրեթե անհասանելին՝ Սիմֆոնիկ նվագախումբ են ստեղծել. նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գյումրեցիներն արել են գրեթե անհասանելին՝ Սիմֆոնիկ նվագախումբ են ստեղծել. նախագահ

12:20 26.01.2019

Գյումրիում 1988թ. աղետից հետո հատուկ մարդիկ հատուկ համառությամբ կարողացան ստեղծել Սիմֆոնիկ նվագախումբ: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի 25-ամյա հոբելյանին:

«Ոչ սովորական օր է այսօր, որովհետև երկրաշարժից հետո, երբ այս քաղաքի կեսից շատը չկար, հսկայական զոհեր էին, ընդամենը մի քանի տարի հետո գյումրեցին որոշեց, որ պիտի սիմֆոնիկ նվագախումբ ունենա, դա հատուկ մարդիկ կարողացան անել՝ հատուկ կամքի ուժի, համառության ու նվիրվածության շնորհիվ: Շատերը դժբախտությունից հետո դեպրեսիայի մեջ էին, բայց որոշեցին մի բան անել՝ համարյա անհասանելի՝  ստեղծել սիմֆոնիկ նվագախումբ և իրականացրեցին: Իհարկե, շնորհակալություն հայտնելու առիթ կա այն անձանց, ովքեր իրենց մեծ ներդրումը բերեցին՝ տիկին Կիրակոսյանը, Լորիս Ճգնավորյանը, Ռոբերտ Մլքեյանը և, իհարկե, նվագախմբի բոլոր երաժիշտներին ու ղեկավարներին»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում:

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը կայացած ու հասուն նվագախումբ է, որը պետք է լինի ոչ միայն Գյումրիինը, այն պետք է  շրջագայի աշխարհով մեկ ու իր երաժշտությունը տարածի:

«Գյումրին իր մշակույթով և այսօրվա 25-ամյա օրկեստրը հասուն է և զարգանալու կարիք ունի, որպեսզի ինքը համերգներ տա Երևանում ու ընդհանրապես Հայաստանից դուրս: Այս օրկեստրը կարող է մեր երկիրը լավագույնս ներկայացնել, այն պետք է լինի ոչ միայն Գյումրիի սիմֆոնիկ, այլև ՀՀ Գյումրիի սիմֆոնիկ լինել, որը կշրջագայի աշխարհով մեկ»,- ասել է Արմեն  Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը երեկ նշել է հիմնադրման 25-ամյակը: Գյումրիի դրամատիկական թատրոնում նվագախումբը դասական երաժշտության համերգային երեկո է կազմակերպել, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի նախագահը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Գյումրիի հետ իր սերտի կապի ու իր ապագա այցելությունների մասին: Նա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբին մաղթել է մշակութային վերելք ու շեշտել, որ սիմֆոնիկը եզակի երաժշտական կոլեկտիվներից է, որի աշխատանքը կարևորվում է:

1988 թվականից հետո այն աղետյալ քաղաքում ստեղծված առաջին նվագախումբն էր, որը 1993 թվականին ստացավ պետական կարգավիճակ: Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

BACK_TO_TOP