12:35 26.01.2019
Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելությանը: Լրատվամիջոցը գրում է` համակարգված էներգետիկ քաղաքականության մշակումը, որը նշանակում է «էներգետիկայի գնագոյացման հարցի լուծում», կդառնա հունվարի 1-ից ԵՏՄ նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունը՝ նշելով, որ այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբում:
Ռուս լրագրողը նշում է, որ Փաշինյանը Մոսկվա գնացել էր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո, ու թե Շվեյցարիայում, թե Ռուսաստանում կենտրոնացած է եղել տնտեսության վրա` հավաստիացնելով համաշխարհային առաջնորդներին և պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը վերածվելու է տնտեսական հեղափոխության:
Հոդվածի հեղինակը նկատում է, որ առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա փոքր-ինչ դանդաղեցրեց Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովից դեպի Երևան վերադարձը՝ ավելացնելով, որ պաշտոնապես նրա այցի նպատակը ԵՏՀ կենտրոնակայանում էր: Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է` դա առաջին անգամն է, որ ԵՏՀ շտաբ այցելում է ԵՏՄ անդամ պետության ղեկավար: Ճիշտ է, այդտեղ եղել են նաև այլ երկրների առաջին դեմքերը՝ Սինգապուր, Մոնղոլիա և Կամբոջա:
Ըստ հոդվածի՝ այս տարի կազմակերպության ամենափոքր երկիրը՝ Հայաստանը, զբաղեցնում է կազմակերպության առանցքային տեղը: Նախ՝ Տիգրան Սարգսյանը պահպանում է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարի պաշտոնը (2020-ին ուրիշը կանի դա), երկրորդ՝ հունվարի 1-ին Երևանը դարձավ ԵՏՄ-ի նախագահ: Օգտվելով նման հարմար պահից` Երևանը մտադիր է նպաստել մի շարք օգտակար նախաձեռնությունների: Դրանց մասին երեկ Նիկոլ Փաշինյանը նշել է միության երկրների ղեկավարներին ուղղված իր հաղորդագրության մեջ: Ելույթի տեքստում կազմակերպությանն ուղղված քննադատությունները բավական շատ էին:
«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,- մեջբերվում է Փաշինյանի խոսքը՝ նաև նշելով, որ Հայաստանի ղեկավարը մատնանշեց «միության մեջ վստահության մակարդակի ամրապնդման» կարևորագույն խնդիրը:
«Կոմերսանտ»-ը հիշեցնում է, որ էներգետիկ ռեսուրսների շուկայում հատկապես գազի գնագոյացումը չափազանց ցավոտ թեմա է Երևանի համար` հաշվի առնելով, որ հանրապետությունում չկա կենտրոնացված ջեռուցում, ձմռանը գազի վճարումները հայ ընտանիքների ծախսերի զգալի մասն է կազմում:
«Անցյալ տարվա վերջում Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն քննարկեց այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հուսալով, որ ավելի բարենպաստ սակագին կլինի: 2019 թ. սկզբից, սակայն, գինը հազար խորանարդ մետրի դիմաց 150 $-ից հասել է 165 $-ի, սակայն սպառողի համար այն մնաց նույնը: Նոր կառավարությունը խուսափեց վարկանիշը հարվածի տակ դնելուց: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Փաշինյանը հստակեցրեց, որ մտադիր է շարունակել բանակցությունները այս հարցում և նույնիսկ ընդլայնել դրանք: Վարչապետը նշել է, որ էներգետիկ գները ուժեղ ազդեցություն ունեն Միության տարբեր երկրներում արտադրվող ապրանքների և, հետևաբար, դրանց մրցունակության վրա: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ բոլոր թերություններով հանդերձ, միությունը դեռ «հաջող ինտեգրացիոն միավորում է»»,- գրում է «Կոմերսանտ»-ը:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...