Վթար Մինսկի փողոցում. երկու քաղաքացի մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Վթար Մինսկի փողոցում. երկու քաղաքացի մահացել է

23:07 26.01.2019

Հունվարի 26-ին` ժամը 15:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Մինսկի փողոցում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով 2 քաղաքացի մահացել է (Մ. Հ., 1956 թ. և մոտ 25 տարեկան անձը չպարզված քաղաքացի), իսկ  2-ը՝ (Ա. Մ., 2001 թ. և Ա. Ա., մոտ 20 տարեկան) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ.-ինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել, այնուհետև կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տուժածների և մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

14:47 11.07.2025

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և այժմ 105-րդն է: Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, հետո ոչ–ոքի՝ 2-2 էր գրանցել Չեռնոգորիայի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն […] ...

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

14:38 11.07.2025

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ […] ...

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

14:34 11.07.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և պատվերով՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտնականների […] ...

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

14:23 11.07.2025

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի՝ Սուպերմենի կերպարով լուսանկար

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որպես Սուպերմենի գեներացված պատկերը՝ ամերիկացի առաջնորդին անվանելով «հույսի խորհրդանիշ»։ Ավելի վաղ Թրամփը ինքը հրապարակել էր արհեստական ​​բանականության կողմից ստեղծված պատկեր, որտեղ նա ներկայացել էր որպես Հռոմի պապ։ «Թրամփի նախագահությունը. ճշմարտություն, արդարադատություն և ամերիկյան ուղի», – ասվում է պատկերի վրա գրված տեքստում։ ...

BACK_TO_TOP