16:54 29.01.2019
Հայտնի է, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները:
0-ից 100 միավորի սանդղակում Կոռուպցիայի ընկալման համաթվի ամենալավ ցուցանիշն ունեցող 5 երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Սինգապուրը:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ կոռուպցիայի ընկալման համաթվի հարցում լավ ցուցանիշ են ունենում նաև ոչ ժողովրդավար երկրները, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսպես է արձագանքել.
«Կարողանում է երկրի ղեկավարությունը հստակ դնել խնդիրները, նպատակներ, թե տնտեսական ինչպիսի և դրանից բխող նաև քաղաքական բարեփոխումներ պետք է անի: Օրինակ՝ Բելառուսում փորձագետները տեսել են, որ եթե Լուկաշենկոյի ընտանիքը հանում ես, մնացած դեպքերում բավականին մաքուր է, այսինքն՝ դատարանները, առողջապահական, կրթական հիմնարկությունները մաքուր են: Դա փորձագետներին զարմացրեց: Այստեղ կոռուպցիայի ձևը վերևների՝ էլիտայի կոռուպցիան է: Նույնը Վրաստանում է՝ Սաակաշվիլու ժամանակ: Ներքևներում բավականին մաքուր էր, բայց այդ ամենը բարձրացել էր վերև: Բայց Վրաստանը 100-ի սանդղակում 58-րդ տեղում է, այսինքն՝ այլևս խնդիր չէ կոռուպցիան երկրի համար, բայց խնդիրներ դեռևս կան»:
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը նաև նշել է, որ վերոնշյալ երկրները կարելի է բացառություններ համարել, և ինքն այն կարծիքին չէ, որ ուժեղ ձեռքով կարելի է վերացնել կոռուպցիան, կամ նվազագույնի հասցնել.
«Եթե չկան սոցիալական լուրջ բարեփոխումներ, ես չեմ պատկերացնում, որ հնարավոր կլինի դա անել: Սինգապուրը գնաց հենց այդ ճանապարհով՝ փորձեց մեղմել սոցիալական ճնշումները, բևեռացվածությունը սկսեց վերացնել»,- հավելել է բանախոսը:
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի ընկալման համաթվի հարցում ամենից վատ ցուցանիշ ունեն Սոմալին, ապա Սիրիան, Հարավային Սուդանը, Եմենը, Հյուսիսային Կորեան:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...