Ամենագլխավոր մարտահրավերն է՝ չդառնալ այն, ինչի դեմ պայքարել ենք. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Ամենագլխավոր մարտահրավերն է՝ չդառնալ այն, ինչի դեմ պայքարել ենք. Փաշինյան

16:18 29.01.2019

«Մեզ համար ամենագլխավոր մարտահրավերն է չդառնալ այն (այնպիսին), ում և ինչի դեմ պայքարել ենք: Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի դառնալ այդպիսին»,- ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանն ընտրություններում 70 տոկոս ձայներ հավաքելու և դրա պատճառով Հանրապետական կուսակցությանը նմանվելու հնարավորության մասին հարցին:

Հանրապետականների ու նրանց աջակիցների նկատմամբ հետապնդումների մասին հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հենց իր կառավարության կաբինետում կա նախարար (ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը), ով եղել է նաև Սերժ Սարգսյանի կաբինետում, ինչպես նաև կա առնվազն երկու նախարար, որոնք նախորդ կառավարության կազմում եղել են փոխնախարարներ:

«Սկզբունքորեն, հիմա պետական ապարատը 90 տոկոսով մնացել է նույնը, օրինակ՝ ոստիկանությունը, հատուկ ծառայությունները: Ոչ մի խոշոր կադրային փոփոխություն չի եղել: Եվ, ի միջի այլոց, շատերը մեզ քննադատում են դրա համար»,- ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կահիրեն Տրիպոլիից տարհանել է ավելի քան 70 եգիպտացի քաղաքացիների

17:33 24.05.2025

Կահիրեն Տրիպոլիից տարհանել է ավելի քան 70 եգիպտացի քաղաքացիների

Եգիպտոսի իշխանությունները օգնել են Արաբական Հանրապետության 71 քաղաքացիների Լիբիայից վերադառնալ հայրենիք՝ Տրիպոլիում լարվածության պատճառով։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտնել է Facebook-ում: Կահիրեն ուրբաթ օրը EgyptAir-ի ինքնաթիռ է ուղարկել Լիբիա։ «Հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած և նախկինում իրենց տվյալները Տրիպոլիում Եգիպտոսի դեսպանատանը և ԱԳՆ-ում ստեղծված օպերատիվ կենտրոնում գրանցած 71 Եգիպտոսի քաղաքացիներ հայրենադարձվել են»,-ասվում է տեքստում։ […] ...

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

17:22 24.05.2025

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

Հնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում

17:12 24.05.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մայիսի 24-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Կպահի արդյոք «Ինտերը» Մխիթարյանին Ինձագիի պահանջով

17:06 24.05.2025

Կպահի արդյոք «Ինտերը» Մխիթարյանին Ինձագիի պահանջով

Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերի առանցքային կերպարներից մեկը։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Ինձագին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն պայմանով, որ նոր սեփականատեր Oaktree Capital-ը երաշխիքներ տրամադրի տրանսֆերային շուկայում՝ պահպանելու թիմի մրցունակությունը։ Այս երաշխիքների կենտրոնում Մխիթարյանի նման փորձառու խաղացողների դերն է։ 36-ամյա հայ կիսապաշտպանը ոչ միայն պահպանում է բարձր […] ...

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու

17:00 24.05.2025

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև 2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու։ «ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ...

Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետ

16:45 24.05.2025

Էրդողանը բանակցություններ է վարել Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով Ստամբուլ է ժամանել չհայտարարված այցով, հաղորդում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը հրապարակել է Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումից լուսանկարներ։ Ալ-Շարաան ապրիլին այցելել էր Թուրքիա ՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին։ «Էրդողանի և ալ-Շարաայի հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի […] ...

BACK_TO_TOP