23:58 29.01.2019
Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է մարզի քաղաքացիական և բնակչության պաշտպանության համակարգերի 2018 թվականի գործունեության արդյունքները։ Վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում փրկարարական ծառայության իրականացրած հակիրճ հաշվետվությունը, խոսել առաջիկա ծրագրերից, շենքային ու գույքային խնդիրներից։ Քննարկմանը ներկա խոշորացված համայնքների ղեկավարներն էլ բարձրացրել են սելավատարների մաքրման, հակակարկտային կայանների գործարկման ու համայնքներում հակահրդեհային համակարգերի բացակայության հարցերը։
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի ներկայացրած զեկույցը նախորդ տարի ճգնաժամային կառավարման կենտրոն ստացած ահազանգերի մասով 2017 թվականի համեմատ աճ է գրանցել ՝ 9820-ով։ Չնայած զանգերի մեծ թվին՝ արտակարգ դեպքերն են նվազել:
Նախորդ տարի փրկարարները արձագանքել են 581 դեպքի, արձանագրվել է 23 զոհ, 429 վիրավոր։ Տեխնածին դեպքերը անցած տարի 51-ով նվազել են։ Օրինակ՝ հրդեհների ամենաշատ ահազանգերը ստացվել են Գյումրիից, իսկ գյուղական բնակավայրերից՝ հիմնականում խոտհունձի սեզոնին։
Մինչ Գյումրիից հրշեջ ջոկատ հասնի, խոտածածկ տարածքներում հրդեհը հանգցնելու աշխատանքներ պետք է կազմակերպեն համայնքներում ստեղծված կամավորական ջոկատները, որոնք ինչպես պարզվեց, կրում են ձևական բնույթ։ Գյուղապետերն էլ դժգոհեցին հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքից: Համայնքներում տեղադրված են հակակարկտայիններ, բայց գյուղացիական տնտեսություններն էլի տուժում են կարկուտներից:
Մինչև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը գյուղական համայքների համար սպառնալիք են գարնանային վարարումները, սելավատարները տարիներով չեն մաքրվում կամ մաքրվում են մասնակի։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալը հեղեղատարների մաքրումը համայնքների գործն է համարում:
Մարզի փրկարարները արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ արագ արձագանքելու դեպքում անհրաժեշտ սարքավորումների ու անձնակազմի պակաս ունեն, Գյումրիում երկրորդ փրկարարական ջոկատն ունենալու անհրաժեշտություն ևս կա։ Խնդիրների լուծման հստակ ծրագրեր արդեն կան:
«Մենք 2020-21 թվականներին կունենանք արդեն Գյումրի-2 փրկարարական ջոկատը Մուշ թաղամասում, ամեն ինչով կահավորված, զրոյից կառուցված, իր մեքենաներով ու համապատասխան պայմաններով»,- նշել է ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը։
Աշոցքում ևս կկառուցվի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենք, մարզին կտրամադրվեն ճապոնական արագընթաց 13 հրշեջ մեքենաներ, որոնք նախատեսված են դժվարամատչելի վայրերում աշխատելու համար, իսկ մի քանի օրից Գյումրիի ջոկատի արագ արձագանքման թիմը կստանա անհրաժեշտ սարքավորումներով համալրված մարդատար մոբիլ ավտոմեքենա, որը կշահագործվի հիմնականում Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...