11:57 30.01.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց է իրականացվել նաև երեկ՝ հունվարի 29-ին: Ուսումնասիրվել են Մհեր Եղիազարյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, տեղի է ունեցել առանձնազրույց այն խցակցի հետ, ում հետ նա արդեն գտնվել է ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնում:
Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի վերաբերյալ քրեական գործի քննության կապակցությամբ բարձրացրած հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից քրեական հետապնդման մարմնից պահանջվել են լրացուցիչ պարզաբանումներ և ներկայացվել են հարցադրումներ: Պարզաբանման է ենթակա, թե ինչ հիմնավորմամբ քննարկման առարկա չի դարձել Մհեր Եղիազարյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու հարցն այն դեպքում, երբ Պաշտպանի աշխատակազմն այդ հարցը բարձրացրել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին և քրեական հետապնդման մարմնին ներկայացրել էր նրա հիվանդությունների մասին տվյալներ, ինչպես նաև հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություն:
Արդյոք այդ հարցն, ի վերջո քննության ընթացքում դարձել է քննարկման առարկա, այդ թվում՝ Մհեր Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով կարևոր է քննության շրջանակում նաև պարզել՝ նրան բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու և բժշկական անհրաժեշտ հսկողությունն ապահովելու ուղղությամբ իրավասու մարմնի ձեռնարկած կոնկրետ քայլերը նրա թե՛ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում, թե՛ դրանից հետո: Այս առումով ևս, Պաշտպանը կոնկրետ հարցադրումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, Դատախազություն, ինչպես նաև Քննչական կոմիտե:
Մեկ անգամ ևս պետք է արձանագրել անթույլատրելի այն վիճակը, որ մինչ օրս ընդունված չէ ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն՝ չնայած նրան, որ այդ մասին բազմիցս նշվել է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այլ նաև իրավասու մարմինների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցության շրջանակներում: Հարցի կարևորությամբ պայմանավորված՝ համապատասխան ծրագրի (ռազմավարության) մշակման ընթացքի կամ արդյունքների մասին ներկայացվել են առանձին հարցադրումներ:
Անհապաղ հիմնարար բարեփոխման ենթակա են նաև կալանավորված անձանց տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանքի կիրառությանն առնչվող օրենսդրությունն ու պրակտիկան: Դրանք չեն համապատասխանում մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռ անցյալ տարի մշակվել և ընդունման է ներկայացվել բարեփոխումների փաթեթ՝ համապատասխան օրենսդրական նախագծով և հիմնավորումներով:
Պաշտպանն ի գիտություն է ընդունել Քննչական կոմիտեի պարզաբանումն այն մասին, որ Մհեր Եղիազարյանի գործով հարուցվել է քրեական գործ: Այս պահի դրությամբ քրեական գործով ձեռնարկված բոլոր միջոցների կապակցությամբ հարցադրումներ են արվել Կոմիտեին:
Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ Պաշտպանի կողմից ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Մհեր Եղիազարյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական այցերի ընթացքում։
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...