2018թ. համաթվի արժեքը շարունակում է գրեթե ամբողջովին արտացոլել նախահեղափոխական շրջանի կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+25.42 oC

2018թ. համաթվի արժեքը շարունակում է գրեթե ամբողջովին արտացոլել նախահեղափոխական շրջանի կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

15:20 30.01.2019

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» պարզաբանել է, թե ինչու են տարբեր մեկնաբանություններ հնչում այն մասին, որ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի (ԿԸՀ 2018) արժեքը չի տարբերվում 2017թ. արժեքից: Նշվում է, որ ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրությամբ, իսկ 2018թ. ԿԸՀ Հայաստանի արժեքի հիմքում ընկած 6 հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները:

ԿԸՀ 2018-ը չի արտացոլել Հայաստանի հանրային ոլորտում կոռուպցիայի իրավիճակի փոփոխությունը թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է հանրային ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ փորձագետների և գործարար ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց ընկալումը չափող միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների համաթվերի համադրության միջոցով: Հայաստանի 2018թ. ԿԸՀ արժեքը ստացվել է ստորև ներկայացված 6 այդպիսի հետազոտությունների համաթվերի համադրության արդյունքում

BF (TI)-Բերթելսմանի հիմնադրամի 2017-2018թ. տրանսֆորմացիոն համաթիվ-հետազոտությունն անցկացվել է 2015թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը, արդյունքները հրապարակվել են 2018թ. մարտին:

FH-Ֆրիդոմ Հաուս-ի Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. զեկույց-հետազոտությունն անցկացվել է 2017թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արդյունքները հրապարակվել են 2018թ. ապրիլին:

GI-Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2017թ. վարկանիշ-հետազոտությունն անցկացվել է 2017թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արդյունքները հրապարակվել են 2018թ. սեպտեմբերին:

PRS-Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2018թ. ուղեցույց- հետազոտությունն անցկացվել է 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. օգոստոսը, արդյունքները հրապարակվել են 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

WEF-Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում 2018թ.-հետազոտությունն անցկացվել է 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին, արդյունքները հրապարակվել են 2019թ.  հոկտեմբերին:

VDEM-Ժողովրդավարության բազմազանության ծրագիր 2018թ.-հետազոտությունն անցկացվել է 2017թ. ընթացքում, արդյունքները հրապարակվել են 2018թ. ապրիլին:

Այս հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները՝ մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Միայն մեկի` PRS-Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2018թ. ուղեցույցի, իրականացման ժամանակահատվածն է (2017 սեպտեմբեր-2018 օգոստոս) ընդգրկում հետհեղափոխական ժամանակահատվածի մի մասը:

Այսպիսով, կարելի է պնդել, որ 2018թ. համաթվի արժեքը շարունակում է գրեթե ամբողջովին արտացոլել նախահեղափոխական շրջանի կոռուպցիայի իրավիճակը Հայաստանի հանրային ոլորտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն ցանկանում է վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

15:55 20.05.2025

ԵՄ-ն ցանկանում է վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը, հետևելով Միացյալ Նահանգներին, մտադիր է երեքշաբթի օրը համաձայնության գալ Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու հարցում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Սիրիայի հարցում հուսով եմ՝ մենք այսօր կհամաձայնենք վերացնել տնտեսական պատժամիջոցները», – Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։ Եվրամիությունը, որը տարիներ շարունակ բոյկոտել է նախկին նախագահ Բաշար […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին

15:50 20.05.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի […] ...

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

15:46 20.05.2025

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

15:41 20.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել  է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի […] ...

Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

15:36 20.05.2025

Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Պուտին-Թրամփ զրույցը

15:30 20.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Պուտին-Թրամփ զրույցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը համարում է դրական քայլ ուկրաինական կարգավորման համար։ «Կարծում եմ՝ լավ նշան է, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել։ Մինչև հունվար Ռուսաստանի հետ բանակցություններ չեն եղել։ Կարծում եմ՝ դրական է, որ Թրամփը բացեց հաղորդակցության ուղի Ռուսաստանի նախագահի հետ», – ասել […] ...

BACK_TO_TOP