18:06 30.01.2019
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ նախկին մարզպետների համար նրանց աշխատավարձերը կարևո՞ր էին, թե՞ ոչ, բայց Հայաստանի գործող մարզպետների 90 տոկոսի համար իրենց աշխատավարձերը կարևոր են։ Այս մասին վարչապետ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա առանձին անդրադարձավ նաև ՊԵԿ-ի միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներին։
«Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է, ուղիղ կիսով չափ, արդեն 2019 թվականի բյուջեում։ Բայց մենք փոխարենը այլ բան ենք արել։ Մենք ամբողջ պետական կառավարման համակարգի համար… Օրինակ՝ կային գերատեսչություններ, որոնք ունեն պարգևավճարի ֆոնդ, կային գերատեսչություններ, որոնք չունեն պարգևավճարի ֆոնդ… Մենք հիմա բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ հույս ունի, որ մինչև վերջ բացվելու է թեման ու հայտնի է դառնալու, թե ով երբ ու որքան պարգևավճար է ստացել, ու ինչ է լինելու 2019 թվականին։
«Մենք հիմա ի՞նչ ենք ասում։ Ասում ենք, որ 120 հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը… Պիտի իրեն ասենք՝ դու շարունակի պայքարել, այսինքն՝ իրենից պահանջները պետք է ավելացնե՞նք միայն, թե՞ պահանջի հետ պետք է նաև որոշակի վարձատրման չափ ավելացնենք»,- ասում է Փաշինյանը։
Նա ասաց, որ մայիս-հունիսին մամուլում իրենց մեղադրում էին, թե եթե աշխատավարձերը չեն բարձրացվում, ապա կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները փուչիկ են։
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
18:46 20.05.2025
Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...
18:40 20.05.2025
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։ ...
18:36 20.05.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետՄայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...
18:30 20.05.2025
«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...
18:18 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...