Միրզոյանն անդրադարձել է հայտնի տեսանյութին, որտեղ թիկնապահը պահում է նրա վերարկուն և օգնում է հագնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Միրզոյանն անդրադարձել է հայտնի տեսանյութին, որտեղ թիկնապահը պահում է նրա վերարկուն և օգնում է հագնել

21:10 30.01.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր իր ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է քննադատությունների առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է թիկնապահը իր ձեռքում պահում Միրզոյանի վերարկուն, ապա՝ օգնում նրան հագնել այն։

Քննադատության դրվագներին Միրզոյանն անդրադարձել է առանձին-առանձին ու վերջում ներկայացրել նաև այլ դրվագներ, որոնք, ըստ նրա, կարող են նույնպես քննադատության թիրախում լինել։

Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ․

«Սիրելի ընկերներ, բարեկամներ և չարեկամներ,

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։

Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Ահա թե ինչպես է իմ վերարկուն հայտնվել իմ անվտանգության պետի մոտ։

Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց մի շատ տեխնիկական, գուցե նաև տափակ նրբություն կա։ Համաձայնեք՝ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չի։ Մանավանդ որ, ինչպես տեսանյութում երևում է, արագ շարժվելու խնդիր կար՝ մյուս մեքենաներն էին հերթով մոտենում։

Կարիք կա՞ր մեքենա նստելուց առաջ վերարկու հագնել։ «Ինչ է, ցուրտ էր մեքենայում»,- հեգնում եք։ Սիրով տեղեկացնեմ։ Ցուրտ չէր, բայց բավականին սառն էր՝ իմ մեքենայի շարժիչը միացրած չենք պահում, մինչ ես որևէ միջոցառման եմ մասնակցում։

«Ինչու ինքը չի բացում իր մեքենայի դուռը»,- ասում եք։ Լավատեսորեն հավատացած եմ, որ տեսախցիկները զուտ պատահականորեն չեն ֆիքսում և ապա տարածում կադրեր բազմաթիվ դեպքերից, երբ ես ինքս եմ բացում դուռը։ Թեկուզ նույն օրը առավոտյան Եռաբլուրից հեռանալիս։

«Ջիպ ա տեսել»,- ասում են։ Ժպիտով հիշում եմ իմ սեփական ամենագնացը, որն, իհարկե, անհամեմատ ավելի համեստ դասի է։ Մեքենա վարելն, ի դեպ, շատ եմ կարոտում։ Սիրում էի։

Գռեհկություն, չտեսություն, ՀՀԿ-ացում։ Երբեմն անգամ այսպիսի որակումներ տրվեցին այս տեսարանին։ Իհարկե, հաճելի չի լսելը, բայց գրողների և նրանց բարեվարքության գործն է, բարեբախտաբար ազատ երկրում ենք արդեն ապրում, և ես ուրախ եմ, որ շատերի թվում նաև հեռավոր 2004-ից իմ համեստ ներդրմամբ հնարավոր եմ դարձրել խոսքի ազատության այս աստիճանը։ Իսկ բովանդակային պիտի ասեմ միայն, որ չեմ կիսում այս որակումները։

Առաջ անցնելով՝ ասեմ, որ առաջիկայում պիտի տեղափոխվեմ, այսպես կոչված, կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք։

Ի դեպ, տեղափոխվելու եմ ափսոսանքով։ Ասեմ ինչու։ Բացի իմ հայրական տանից՝ մենք մի մեկսենյականոց բնակարան ունեինք, որը վաճառել էինք հեղափոխությունից քիչ առաջ։ Այդ գումարը որպես կանխավճար օգտագործելով՝ հիփոթեքով ավելի ընդարձակ բնակարան ենք ձեռք բերել մի նորակառույցում (ամենևին ոչ քաղաքի կենտրոնում և իհարկե ամենևին ոչ մի ամբողջ հարկաբաժին, ինչի մասին «տեղեկություններ ունի» մեկ այլ լրատվամիջոց), որը երազում էինք վերանորոգել և ուր պիտի տեղափոխվեինք ողջ ընտանիքով։ Հիմա ստիպված ենք լինելու պաշտոնավարմանս ժամկետով հետաձգել այդ երազանքի իրագործումը։

Փաստերի՝ արդեն հիշատակածս խիստ կամայական, երբեմն ազնիվ, բայց միամիտ, երբեմն հայտնի կենտրոններից անթաքույց արվող մեկնաբանությունները և գռեհիկ որակումները թևաթափ անո՞ւմ են։ Իհարկե, ոչ։ Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ես երդում եմ տվել։

Պիտի գրեի՞ սա։ Վստահ չեմ։ Կողքից ասում են՝ ոչ։ Բայց դժվար թեմաներից խուսափելու բնավորություն չունեմ, էդպես եմ դաստիարակվել տանը և բակում։ Ամաչելու կամ թաքցնելու բան էլ չունեմ։

Լավ եղեք, առողջ եղեք, հաճախ ժպտացեք ձեր սիրելիներին։

Հ․Գ․ Ի դեպ, այս «կարևոր» թեմաների կողքին մի «անկարևոր» տեղեկություն հայտնեմ։ ԱԺ-ում իրականացվող բենզինի չափաքանակի կրճատումների արդյունքում նախնական հաշվարկով կտնտեսվի ավելի քան 35 մլն դրամ տարեկան։ Կրճատված ավտոմեքենաների տնտեսվելիք ընթացիկ սպասարկումը դեռ հաշվարկված չի։

Միանգամից ասեմ՝ այս գումարի մի մասը կարող է ուղղվել աշխատակիցների պարգևավճարներին, ինչի համար հատուկ գնահատման համակարգ կստեղծվի, այնպիսին, ինչպիսին կա բազմաթիվ ընկերություններում։ Պետծառայողներն, այո, պետք է աշխատանքի որակ ապահովեն, այդ թվում և քիչ թե շատ արժանապատիվ վճար ստանալով։ Սա պետություն է, ձեր ցավը տանեմ, ոչ թե որբի գլուխ, ինչպես կոպտորեն, բայց դիպուկ ասել էր դասականը»։

https://www.facebook.com/ararat.mirzoyan/posts/10218051643823631

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP