Փոխվարչապետի ու առողջապահության նախարարի երկար հարցուպատասխանը կառավարության նիստի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Փոխվարչապետի ու առողջապահության նախարարի երկար հարցուպատասխանը կառավարության նիստի ժամանակ

13:42 31.01.2019

Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել.

«Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է  հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք  է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը:

«Դա ոստիկանության կողմից տրված տեղեկանքի հիման վրա է, ինչքան գիտեմ, մենք նման դեպքեր պրակտիկորեն չենք ունենում, բայց սա մեր միջազգային ստանձնած պարտավորությունների լույսի ներքո է ներառված, որ եթե էդպիսի դեպքեր լինեն, ապա պետությունը ստանձնի այդ անձանց բուժօգնությունը»,- եղել է Թորոսյանի պատասխանը:

Գրիգորյանը նկատել է, որ շատ դեպքերում ընթացակարգը շատ ավելի կարևոր է, քան նպատակը: Նա հարցրել է, թե արդյոք մարդիկ տեղեկանքներ են բերելու, որ իրենք, օրինակ՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցել են:

«Այո՛»,- արձագանքել է առողջապահության նախարարը, որից հետո նախարարի ու փոխվարչապետի միջև այսպիսի հարց ու պատասխան է սկսել.

«Ումի՞ց»,- հարցրել է Մհեր Գրիգորյանը:

«Համապատասխան մարմիններից»,- արձագանքել է Արսեն Թորոսյանը:

«Ումի՞ց, ուզում եմ հասկանալ, որովհետև հակառակ դեպքում կոռուպցիոն ռիսկերը կմեծանան: Բոլորը կսարքեն ինչ-որ տեղեկանքներ, և կսկսվի անվճար բուժման ընթացակարգ»,- շարունակել է փոխվարչապետը:

«Նույն սկզբունքով 30 և ավելի բալ ունեցող քաղաքացիներն էլ են ներկայացնում սոցիալական ծառայության տեղեկանք, կամ Հայրենական պատերազմի մասնակիցներն իրենց համապատասխան տեղեկանքները: Բոլոր դեպքերում իրենց կարգավիճակը հաստատվում է որևէ փաստաթղթով: Ապագայում, կարծում եմ, որ կլինի էլեկտրոնային հարցում այդ բազաներին, հիմա բազաները կապված չեն, հիմա մենք ունենք կապ միայն անձնագրերի բազայի հետ, երբ ստուգում ենք անձնական տվյալները, իսկ համապատասխան կարգավիճակը հաստատվում է փաստաթղթով՝ ամեն կոնկրետ դեպքի համար»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Գրիգորյանն առաջարկել է ընթացքը կանոնակարգելու հանձնարարական տալ:

«Պարոն Գրիգորյանի մտահոգությունները, կարծում եմ, տեղին են, և հստակ ընթացակարգը մենք պետք է սահմանենք էս փուլում, քանի դեռ էլեկտրոնային տվյալների բազային բոլորը չեն տիրապետում»,- խոսակցությանը միջամտել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշել է, որ բոլոր  ընթացակարգերը կան, բայց եթե հավելյալ տեղեկատվության կարիք կա, իրենք կարող են հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն հավելել է, որ կատեգորիաները, որի մասին խոսվեց, ունեն իրավական կարգավիճակներ: Մասնավորապես, Չեռնոբիլի վթարի աշխատանքներին մասնակցած անձինք հայտնի են՝ նրանց թիվը սպառիչ է:

«Ինչ վերաբերում է թրաֆիքինգի զոհերին, ապա նախաքննության մարմնի իրավական ակտով այդ ողջամիտ կասկածը հաստատված է կամ այն հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Այդ խնդիրը լուծված է այլ ընթացակարգերի շրջանակներում»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ հորդորելով առողջապահության նախարարին մասնավորեցնել, թե ինչպես են այդ ծառայություններից օգտվելու կալանավորվածներն ու դատապարտվածները:

«Նման անձինք պետական պատվերի շրջանակում մինչ այդ էլ օգտվում էին անվճար ծառայություններից՝ որոշ բացառություններով, պարզապես բացառություններ իրենց համար չեն լինի: Այսինքն՝ փաթեթը հասանելի կլինի կալանավորված և ձերբակալված անձանց, այդ թվում՝ սրտի վիրահատությունները: Դրանք, մոտավորապես, տարեկան 100 դեպք են, և մեր բյուջետային միջոցները թույլ են տալիս նաև նրանց ներառել այս ծրագրի մեջ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Ի վերջո, առաջարկն ընդունվել է միաձայն:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP