13:06 31.01.2019
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման համակարգողներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված և առաջիկայում նախատեսվող գործընթացներին, Հարևանության ներդրումային գործիքի ներքո նախատեսված ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին և 2019թ. աջակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր։
Կարևորվել է ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքը և շարունակականության ապահովումը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:
20:05 20.05.2025
Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ19:52 20.05.2025
Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացելՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիում խաղաժամանակ չեն ստացել: Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված են եղել 29-րդ տուրի տնային խաղին: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: «Լոկոմոտիվը» վերջին տուրից առաջ 50 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: ԲԿՄԱ-ն 56 միավորով երրորդն են, Մոսկվայի «Դինամոն»՝ […] ...
19:46 20.05.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ ՆասիրզադեինՄայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են ՀՀ և ԻԻՀ […] ...
19:40 20.05.2025
Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններըՄեծ Բրիտանիան դադարեցրել է բանակցությունները Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Գազայի հատվածում Իսրայելի նոր ռազմական գործողությունից հետո: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Լամմին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։ «Ես հայտարարում եմ, որ մենք դադարեցրել ենք բանակցությունները Իսրայելի ներկայիս կառավարության հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի շուրջ»,- ասել է […] ...
19:30 20.05.2025
Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է PKK-ի զինաթափման հարցըԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինը Դամասկոսում քննարկել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման և երկկողմ հարաբերությունների հարցը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարարության և անցումային կառավարության հետախուզության ղեկավարները, ընդգծվել է SAR-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական կայունության […] ...
19:20 20.05.2025
Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճելՌումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...
19:13 20.05.2025
Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա ՀակոբյանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...