Օբյեկտիվորեն չեմ պատկերացնում, որ այսօր կարող ենք ունենալ դատարանի որոշում. Արամ Օրբելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Օբյեկտիվորեն չեմ պատկերացնում, որ այսօր կարող ենք ունենալ դատարանի որոշում. Արամ Օրբելյան

15:01 31.01.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստից դրական ակնկալիքներ ունի.

«Ակնկալիքները դրական են, քանի որ փաստարկները բավականին ուժեղ են, չասեմ` պրակտիկորեն անհերքելի, և սպասում ենք արդյունքներին: Այսօր պետք է որոշում կայացվի պարոն Քոչարյանին տեղափոխելու մասով, կարծում ենք, որ նա էլ ներկա կլինի: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի առաջին բողոքով առկա աշխատակարգային որոշմանը, ապա դա որոշում է, որը կայացրել է Սահմանադրական դատարանը, որի հետ մենք որոշ չափով կարող ենք համաձայն լինել կամ չլինել, բայց ամեն դեպքում այդ որոշումը կա: Առաջին բողոքը եղել է ամենատեխնիկականը, որը վարույթ չի ընդունվել, իսկ երկու բողոքները շատ ավելի պարունակական են, հույս ունենանք, որ վարույթ կընդունվի և կքննվի: Վերջին բողոքը ամենապարունակականն է, այն վերաբերում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին և 300, 300.1 հոդվածների հակասությանը դեռևս չի ներկայացվել, քանի որ ՍԴ դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներպետական ատյանների անցնելը, Վճռաբեկ դատարանը ոչ մերժել է, ոչ վարույթ ընդունել»:

Արամ Օրբելյանը նշեց, որ դատարանը գնահատման առարկա է դարձնում հնարավոր ենթադրյալ ռիսկը, որ անձը կարող է խոչընդոտել քննության ընթացքին, սակայն հաշվի չի առնում այն ակնհայտ փաստը, որ չի խոչընդոտել. սրան է վերաբերում առաջին բողոքը, իսկ երկրորդը վերաբերում է Վճռաբեկ դատարան բողոք բերելու իրավասությանը և դրա հետ առնչվող սահմանադրական հարցերին:

Փաստաբանը նշեց, որ օբյեկտիվորեն չի պատկերացնում, որ այսօր կարող են ունենալ որոշում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

08:40 01.05.2025

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․  Քիթ Քելլոգ

08:30 01.05.2025

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP