16:36 31.01.2019
«Հայկական բնապահպանական ճակատը» իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կապված Ջերմուկ համայնքի ավագանու հրավիրած նիստի հետ և նշում, որ ավագանու վրա սկսել են ճնշումներ գործադրել:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:
«Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ:
Ճնշումներն իրականացվում են ՀՀ կառավարության և Վայոց ձորի մարզպետարանի կողմից: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հանձնարարական է ուղարկել Վայոց ձորի մարզպետին, մարզպետը՝ Ջերմուկի համայնքապետին, վերջինս հրավիրել է արտահերթ նիստ՝ ավագանու վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականը Վայոց ձորի մարզպետ Տ. Սարգսյանին՝ Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով:
Վայոց ձորի մարզպետի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին՝ Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ:
Մի քանի րոպե առաջ Ջերմուկի ավագանին մերժեց ընդունել նախարարության առաջարկությունն ու չեղարկել իր որոշումը: Կեցցե՜ն:
Հայտարարում ենք, որ մենք զորավիգ ենք Ջերմուկ համայնքի բնակիչներին ու ավագանու անդամներին, հուսով ենք, որ նրանք մինչև վերջ էլ ամուր կմնան ու կպաշտպանեն հանրության պահանջը ներկայացնող իրենց որոշումը: Խնդրում ենք լրատվամիջոցներին անհապաղ բարձրաձայնել այս խնդիրը, փորձել պարզել տեղեկատվության իսկությունը, հարկ եղած դեպքում՝ քննել պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումները տարածքային կառավարման նախարարությունում և Վայոց ձորի մարզպետարանում»:
https://www.facebook.com/armecofront/photos/a.581249625248439/2709710072402373/?type=3&theater
15:55 20.05.2025
ԵՄ-ն ցանկանում է վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներըԵվրամիությունը, հետևելով Միացյալ Նահանգներին, մտադիր է երեքշաբթի օրը համաձայնության գալ Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու հարցում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Սիրիայի հարցում հուսով եմ՝ մենք այսօր կհամաձայնենք վերացնել տնտեսական պատժամիջոցները», – Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։ Եվրամիությունը, որը տարիներ շարունակ բոյկոտել է նախկին նախագահ Բաշար […] ...
15:50 20.05.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա ԴիմիտրիուինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի […] ...
15:46 20.05.2025
Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք […] ...
15:41 20.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանըԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի […] ...
15:36 20.05.2025
Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը […] ...
15:30 20.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Պուտին-Թրամփ զրույցըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը համարում է դրական քայլ ուկրաինական կարգավորման համար։ «Կարծում եմ՝ լավ նշան է, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել։ Մինչև հունվար Ռուսաստանի հետ բանակցություններ չեն եղել։ Կարծում եմ՝ դրական է, որ Թրամփը բացեց հաղորդակցության ուղի Ռուսաստանի նախագահի հետ», – ասել […] ...