10:40 01.02.2019
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» ռուսերեն տարբերակի ֆեյսբուքյան էջին ՌԴ մեր հայրենակիցներից նամակներ ենք ստացել, որ արդեն երկու օր է, ինչ հնարավորություն չունեն կարդալու մեր հրապարակումները: Լրացուցիչ ճշտումներն ապացույց դարձան՝ այո՛, Ռուսաստանի տարածքում https://www.aravot-ru.am/ կայքն այլևս արգելափակված է: Սա մեզ համար անսպասելի չէր՝ այն բանից հետո, երբ «Ռոսկոմնադզորի» հերթական պահանջը չցանկացանք կատարել:
Բայց սկզբում ներկայացնենք նախապատմությունը:
Մի քանի ամիս առաջ նամակ ստացանք Ռուբեն Թաթուլյանի փաստաբաններից, որոնք ՌԴ օրենքներ վկայակոչելով՝ մեզնից հերքում էին պահանջում «Прайм Крайм»-ից վերահրապարակած լուրի համար, թե հայտնի են դարձել Չեխիայի հանրապետությունում «օրենքով գողերի» հավաքը կանխարգելելու համար բերման ենթարկված բոլոր անձանց անունները, որոնց մեջ նաև հայեր կային՝ Ռուբեն Թաթուլյանը, Անդրոնիկ Մումջյանը և Վաչագան Թաշճյանը:
Առավել մանրամասներ կային «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանի մասին. ըստ աղբյուրի՝ այդ հավաքում նախատեսված էր նրան «օրենքով գող» օծելու թագադրությունը: Մենք գրությանն ի պատասխան՝ ուշադրություն հրավիրեցինք, որ սա մեր հեղինակային հրապարակումը չէ: Թեև ոչ այդ, ոչ էլ որևէ այլ դեպքում «Առավոտը» երբեք չի հրաժարվել պատասխան հրապարակելու հնարավորությունից: Սակայն որևէ արձագանք այլևս չեղավ:
Նույն հրապարակման վերաբերյալ հունվարի 24-ին «Ռոսկոմնադզորից» ստացանք նամակ, որով վկայակոչվում էր 2017-ի հունվարի 17-ին Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշումը, թե խախտվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը: Եվ զգուշացում կար, թե մեկ աշխատանքային օրվա ընթացքում խախտումը չվերացնելու դեպքում՝ երեք օրվա ընթացքում կարգելափակվի մեր ցանցային հասցեին, դոմեյնին, կայքէջին մատչելիությունը Ռուսաստանի դաշնության տարածքում:
«Прайм Крайм»-ի այդ հրապարակման մեջ իրոք կային Թաթուլյանի անուն, ազգանուն, հայրանունը և ծննդյան թիվը: Մենք հրապարակումը խմբագրեցինք և հանեցինք ոչ միայն նրա, այլ նաև մյուսների բոլոր տվյալները: Հունվարի 25-ին «Ռոսկոմննադզորից» նամակ ստացանք, որ մեր էջը հանվել է անհատական տվյալների խախտողների ռեեստրից:
Հունվարի 29-ին սակայն մի նոր նամակ ստացանք «Ռոսկոմնադզորից», որով վկայակոչելով նույն դատարանի նույն օրը կայացրած որոշումը՝ արդեն պահանջում էին անհատական տվյալներ հեռացնել մեկ այլ հրապարակումից: Մեջբերում ենք մեկ տարվա վաղեմության այդ հրապարակման հայերեն տարբերակը.
«Գիտեք, մարդկանց պետք է նախ բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաև դրական դեր էլ է կատարում: Վերջիվերջո, Սոչիում կա հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաև համայնքի հետ կապված: Ինքը շատ հաճախ էդ խնդիրը կարողանում է…էդ եկեք ֆիքսենք: Իսկ ինչ վերաբերում է խորհրդականին, նա այլևս խորհրդական չէ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է պատահել, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը դարձել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Խոսքը հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի) մասին է: Հիշեցնենք՝ նա հայտնվել է ԱՄՆ-ի սև ցուցակում: Իր վերջին սկանդալային հարցազրույցում էլ հայտարարել էր, որ ինքը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական է, շրջում է դեսպանատան համարներով մեքենայով, ունի դիվանագիտական անձնագիր:
Շավարշ Քոչարյանը հիշեցնում է` ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նա այլևս նախարարի խորհրդական չէ, բացի այդ էլ, եղել է արտահաստիքային խորհրդական: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվեց`ի՞նչ խորհուրդներ է տվել Ռուբեն Թաթուլյանը Էդվարդ Նալբանդյանին, երբ խորհրդական էր: Փոխնախարարն ասաց`չգիտի, ինքը կողքը չի եղել: Շավարշ Քոչարյանն անձամբ չի ճանաչում Ռուբեն Թաթուլյանին, երկու անգամ Մոսկվայում է տեսել, ինքն էլ նրա խորհուրդներից չի օգտվել: Նաև ասաց, որ իր կարծիքով, Ռուբեն Թաթուլյանը դեռևս դիվանագիտական անձնագիր ունի: Ետ վերցնելու մեխանիզմը հստակ չէ: Aravot.am-ի մյուս հարցը`հաճա՞խ է պատահում, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը այս կամ այն երկրում հարցերը կարգավորելու համար ապավինում է տեղի ազգությամբ հայ քրեական հեղինակությունների օգնությանը, Շավարշ Քոչարյանին դուր չեկավ. «Դե լավ, էլի»: Այս անգամ այլևս ոչ մի փոփոխություն հրապարակման մեջ չենք արել:
Խնդիրն անգամ այն չէ, որ մեր ունեցած տեղեկություններով՝ դատարանը այս հարցը դեռ չի էլ քննել և դա սպասվում է փետրվարի 26-ին: Ստացվում է, որ Մոսկվայի շրջանային մի դատարան առանց մեր մասնակցության կարող է հայցի ապահովման միջոց կիրառել և արգելե՞լ Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքի լուսաբանումը: Եվ 24 ժամվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում արգելափակել կայքը, ինչը և արել են: Ընդ որում՝ մեր ունեցած տեղեկություններով՝ «Առավոտը» միակ լրատվամիջոցը չէ, որ նման նամակներ է ստացել «Ռոսկոմնադզորից»: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք այս թեմային»:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...