12:27 01.02.2019
Այսօր առավոտից կենդանասերներն ու կենդանիների իրավունքների պաշտպանները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրանացնում: Նրանք հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Նրանց հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Կենդանասերներից մեկը նշել է, որ այսօր ցույցին ներկա մասնակիցների մեջ ոչ ոք պաշտոնի կռիվ չի տալիս, այլ պարզապես ցանկանում է պաշտպանել կենդանիներին.
«Աշխատանքից մարդկանց հեռացնում են, սա անպատժելիություն է: Մենք վտանգում ենք աշխատակցի կյանքը, ունենք կենդանիների անորակ խնամք: Տնօրենն ասում է, որ կենդանիներն ընդհանրապես արժեք չունենք, և պետք է գնանք եվրոպական մոդելին և դրանց չդարձնենք առք ու վաճառքի առարկա: Իմ կարծիքով՝ վերցրել է անգղը, տարել է իր սեփական հիմնադրամը և ինչ- որ արտասահմանյան ընկերության հետ գործ է արել: Մարդիկ ասում են՝ արդեն անցել է մեկ ամիս, իսկ մարդը շարունակում է անօրինություններ անել Կենդանաբանական այգում»:
Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանն ի պատասխան նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ոչ ոքի չի հովանավորում՝ ոչ մի տնօրենի կամ ՊՈԱԿ-ի:
«Չկան հովանավորյալներ Երևանի քաղաքապետարանի կողմից, խնդիրը ստանալու է արդարացի լուծում»:
Անդրադառնալով ներդրումներին՝ Գոշ Սարգսյանը նշել է, որ ցանկացած ներդում, եթե այն օգուտ չի տալիս, ապա անիմաստ է, իսկ Երևանի քաղաքապետարանը չի կարող ներդրումների պատճառով աչք փակել ինչ- որ բաների վրա:
Գոշ Սարգսյանը խոսել է Երևանի Կենդանաբանական այգու 2 աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցի մասին՝ ասելով, որ այդ առիթով Կենդանաբանական այգու տնօրենը հրավիրվել է քաղաքապետարան, որպեսզի բացատրություն տա:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...