4 հատ՝ էժան գնով․ պարզվել են Հայաստանին Սու-30ՍՄ ինքնաթիռների վաճառքի որոշ մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

4 հատ՝ էժան գնով․ պարզվել են Հայաստանին Սու-30ՍՄ ինքնաթիռների վաճառքի որոշ մանրամասներ

12:30 01.02.2019

Սու-30 կործանիչ ինքնաթիռ

Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռները Ռուսաստանից գնելու է արտոնյալ պայմաններով՝ որպես ՀԱՊԿ գծով դաշնակից-գործընկեր պետություն։ ՀԱՊԿ կարգավորումները թույլ են տալիս այսպիսի գործարքները իրականացնել ներքին գներով․ այսինքն՝ հայկական բանակը ինքնաթիռները գնելու է այն գնով, որով դրանք վաճառվում են հենց ռուսական բանակին։ Այս մասին տեղեկություններն իր աղբյուրներից պարզել է ռուսական «Կոմերսանտը»։

Հայտնի է, որ ինքնաթիռները լինելու են 4 հատ ու Հայաստանին են մատակարարվելու 2020 թվականին։ (Սա, ի դեպ, նորմալ ժամկետ է, եթե հաշվի առնվի, որ դրանք բոլորովին նոր են լինելու ու դեռ նոր պետք է հավաքվեն գործարաններում)։

Ավելին, ռուսական կողմը, ըստ այս պարբերականի աղբյուրների, վարկ է տրամադրում հայկական կողմին այս ինքնաթիռների գնման համար։ Ու հաշվի առնելով, որ վարկային գծի տրամադրումով այդ գործարքը պետք է դառնար կոմերցիոն, բայց այն միևնույն է ՀԱՊԿ-ի շրջանակներում մնում է գործընկերային, «Կոմերսանտի» զրուցակիցը նշել է, որ սա շատ շահավետ տարբերակ է եղել Հայաստանի համար։

«Ըստ էության, սա առաջին պայմանագիրն է, որ ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում։ Մեզ համար կարևոր էր հաստատել ՀԱՊԿ գործընկերոջ մոտ մեր դիրքերի ամրությունը»,- ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի չներկայացած աղբյուրը՝ հիմնավորելով ռուսական կողմի զիջումները։

Հայկական կողմն էլ իր հերթին է «զիջումների» գնացել։ Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանը դեռ 2010 թվականից փորձում է գնել այս ինքնաթիռներից, բայց գումարը չի բավականացնում։ Սկզբում խոսքը 12 միավոր ինքնաթիռների մասին է, ապա՝ 6 միավոր, հիմա՝ 4։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:00 07.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

BACK_TO_TOP