12:33 01.02.2019
ՀՀ կառավարությունը հունվարի 31-ի իր նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով էապես կբարելավվի պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Նախորդ տարիներին գործող տնտեսական և սոցիալական բաղադրիչներից բաղկացած սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորվում էին համապատասխանաբար 60/40 և 40/60 հարաբերակցությամբ։ Մասնավորապես, համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն (ոռոգման ջրագծեր, գյուղատնտեսական տեխնիկա) ունեցել են առաջնահերթություն և պետական բյուջեից համաֆինանսավորվել է դրանց մինչև 60 տոկոսը, իսկ սոցիալական ծրագրերի դեպքում (փողոցների ասֆալտապատում, մանկապարտեզների, հասարակական շենքերի, խմելու ջրագծերի, լուսավորության համակարգի կառուցում, նորոգում և այլն)՝ համաֆինանսավորվել է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։ Համայնքների կողմից համաֆինանսավորումն իրականացվում է ֆոնդային բյուջեի միջոցների հաշվին։
Փոփոխությունների և լրացումների ենթարկված որոշմամբ սահմանվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, քննարկման և հաստատման կարգը, հայտերի ձևաչափը, գնահատման մեխանիզմները, ինչը հնարավորություն կտա սահմանել արդյունքային վերահսկողության ցուցանիշները յուրաքանչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը և ֆինանսական միջոցների օգտագործումը կդարձնի ավելի թափանցիկ և վերահսկելի:
Մասնավորապես, սահմանվել է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի բազմագործոն ընթացակարգ, համաձայն որի բյուջետային ֆինանսավորման չափաբաժինը պայմանավորված կլինի մայրաքաղաք Երևանից ծրագրային հայտ ներկայացնող համայնքի հեռավորությամբ, սահմանամերձ և/կամ բարձր լեռնային բնակավայր լինելու հանգամանքով, ինչպես նաև ծրագրի ոլորտով (բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում/ ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում, ոռոգման համակարգի կառուցում/նորոգում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում և այլն)։ Ընդ որում` նվազեցվել է համայնքների կողմից համաֆինանսավորման նվազագույն շեմը, և սկսել են դիտարկվել մինչև 50,0 մլն. ՀՀ դրամ համայնքային բյուջե ունեցող այն համայնքները, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 3,0 մլն ՀՀ դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտեր։
2018թ. ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է շուրջ 230 սուբվենցիայի ծրագրային հայտ, և քննարկման արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 180-ը, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 1 մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով։ Իսկ նախորդ տարվա այն ծրագրերը, որոնք կասեցվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, նախատեսվում է իրականացնել այս տարի։
16:34 20.05.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...
16:27 20.05.2025
«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոնԼիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...
16:22 20.05.2025
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՆախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...
16:16 20.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին ՄուգարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում […] ...
16:11 20.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ...
16:06 20.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով: Հանդիպման […] ...