12:58 01.02.2019
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիբեռանվտանգության փորձագետ Տրոյ Հանթը (Troy Hunt) իր բլոգում տեղեկացրել է, համացանցում հայտնաբերվել է Collection #1 անվանումը կրող տվյալների հսկայական բազա:
«Այդտեղ 700 մլն ունիկալ e-mail հասցեներ են և 1,1 մլրդ ոչ պակաս ունիկալ մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, թե ինչպես ստուգել, հայտնվել են արդյոք բազայում որոշակի օգտատիրոջ տվյալները, և ինչ անել, եթե դժբախտությունը նրան չի շրջանցել։ Տվյալների արտահոսքերի և անվտանգության համակարգերի սողանցքները հազվադեպ երևույթ չեն։ Բայց երբեմն դրանք առանձնապես խոշոր են լինում։ Կիբեռհանցագործներից շատերը հավաքում են համացանց արտահոսած տեղեկատվությունը՝ ստեղծելով մուտքանունների և գաղտնաբառերի սեփական բազան։ Ընդ որում, ոմանք ձգտում են հավաքագրել յուրաքանչյուր արտահոսքի տվյալները՝ իրենց հավաքածուն համալրելու համար։ Այդպես էլ հայտնվում են նման հսկայական հավաքածուները, ինչպիսին է Տրոյ Հանթի հետազոտության առարկան՝ Collection #1-ը։
Այդ բազան չի ձևավորվել ինչ-որ մեկ խոշոր միջադեպի արդյունքում, ինչպես եղել էր Yahoo-ի օգտատերերի հաշվեգրերի (account) գողության արդյունքում. ջանասեր հավաքածու կազմողը 2008 թվականից համալրում էր այն 2000 տարբեր արտահոսքերի տվյալներով։ Որոշ գրանցումներ Collection #1-ում են հայտնվել բոլորովին վերջերս։ Տարօրինակ է, որ բազա չեն մտել այնպիսի հայտնի արտահոսքերի մուտքանուններն ու գաղտնաբառերը, ինչպիսին են LinkedIn-ի 2012 թվականի դեպքը և Yahoo-ի երկու արտահոսքերը («Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրել է Yahoo-ի և՛ առաջին, և՛ երկրորդ արտահոսքի մասին)։ Ինչպես իմանալ, կա՞ն արդյոք որոշակի օգտատիրոջ տվյալները Collection #1-ում Օգտատերը Collection #1-ում իր տվյալները կարող է որոնել haveibeenpwned.com կայքում։ Իմանալու համար, թե գողացված տվյալների որ բազայում է (որոնք, իհարկե, հայտնի են ծառայության հեղինականերին) հայտնվել այս կամ այն e-mail-ը, պարզապես անհրաժեշտ է այն մուտքագրել համապատասխան դաշտ։ Եթե օգտատիրոջ էլեկտրոնային հասցեն հայտնվել է Collection #1-ում, կայքը կհայտնի նրան այդ մասին։
Եթե ոչ, ապա նրա բախտը բերել է, և հարցը կարելի է համարել փակված։ Եթե հաջողությունը շրջանցել է նրան, ապա նա պետք է պատրաստվի արկածների։ Ի՞նչ անել, եթե հաշվեգիրը կա Collection #1-ի տվյալների բազայում Այսպիսով, օգտատիրոջ e-mail-ը հայտնվել է գողացված տվյալների հավաքածուում։ Ցավոք, haveibeenpwned.com-ը չի հուշի, թե հենց որ հաշվեգիրն է տուժել. չէ որ օգտատերը կարող էր այդ փոստարկղն օգտագործել բազմաթիվ կայքերում՝ կրիպտոարժույթների ֆորումում, էլեկտրոնային գրադարանում, կատու սիրողների առցանց-հանրությունում և այլ ցանկացած կայքում գրանցվելու համար։ Նա ունի գործելու երկու տարբերակ, և ընտրությունը կախված է նրանից, թե օգտագործել է նա միևնույն գաղտնաբառը մի քանի ծառայությունների համար, թե՝ ոչ։ Առաջին տարբերակ. օգտատերը միևնույն գաղտնաբառն օգտագործում է մի քանի հաշվեգրերում, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։
Այս դեպքում ջանք թափելու կարիք կլինի. նա պետք է փոխի գաղտնաբառերն ամենուրեք, որտեղ օգտագործվել է այդ չարաբաստիկ e-mail-ը։ Այո՛, յուրաքանչյուր կայքում։ Հարկ է չմոռանալ, որ գաղտնաբառերը պետք է երկար և ունիկալ լինեն։ Հասկանալի է, որ եթե օգտատերը սովոր է օգտագործել միևնույն գաղտնաբառը բոլոր կայքերում, ապա նա կդժվարանա հիշել մեծ թվով գաղտնաբառերը։ Այս դեպքում նրան օգնության կգա գաղտնաբառերի մենեջերը։ Երկրորդ տարբերակ. օգտատերն ունիկալ գաղտաբառեր է օգտագործում բոլոր հաշվեգրերի համար, որոնք կապակցված են մեկ փոստարկղի։ Սա մեծ չափով պարզեցնում է խնդիրը։ Կարելի է վարվել, ինչպես առաջին դեպքում՝ փոփոխելով բոլոր գաղտնաբառերն անխտիր։ Բայց դրա անհրաժեշտություն իրականում չկա։ Սկզբում արժե ստուգել գաղտնաբառերը Pwned Passwords-ի՝ haveibeenpwned-ի ևս մեկ օգտակար գործառույթի օգնությամբ։
Բավական է մուտքագրել օգտատիրոջ հաշվեգրերից մեկի գաղտնաբառն իմանալու համար, թե պահպանվում է արդյոք այն ծառայության տվյալների բազայում սովորական տեքստի կամ խեշի տեսքով։ Եթե haveibeenpwned-ը ցույց տա, որ նրա գաղտնաբառն արտահոսքի արդյունքում գողացվել է գոնե մեկ անգամ, ավելի լավ է փոխել այն։ Եթե ոչ, ապա ամեն ինչ կարգին է և կարելի է անցնել մյուս գաղտնաբառի ստուգմանը։ Եթե չկա haveibeenpwned-ին կուրորեն վստահելու և կայքին գաղտնի տվյալները հայտնելու ցանկություն, ապա կարելի է գաղտնաբառի փոխարեն նրա որոնման դաշտ մուտքագրել դրա SHA-1 խեշը։ Ծառայությունը ցույց կտա նույն արդյունքը։ Համացանցում կան մեծ թվով ռեսուրսներ, որոնք տրամադրում են ցանկացած տեղեկատվության SHA-1 խեշը։
Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես առավելագույնս պաշտպանվել և չդառնալ հերթական արտահոսքի զոհ
Վերջին մի քանի տարիներին տեղի են ունեցել մեծ թվով արտահոսքեր, և չկա որևէ հիմք ենթադրելու, որ դրանց թիվը կփոքրանա, ամենից հավանական է՝ տեղի կունենա հակառակը։ Collection #1-ի նմանակները պարբերաբար ազատ հասանելի կդառնան, և կիբեռհանցագործները նախկինի պես ուրախ կլինեն ձեռք գցել այլոց գաղտնաբառերը և մուտքանունները։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն առաջարկում են կիրառել մի քանի հասարակ նախազգուշական միջոց, որպեսզի օգտատիրոջ տվյալները չհայտնվեն չար ձեռքերում. Օգտագործել երկար և ունիկալ գաղտնաբառ յուրաքանչյուր հաշվեգրի համար։ Եթե որևէ ծառայությունից արտահոսք տեղի ունենա, օգտատիրոջն անհրաժեշտ կլինի փոխել ընդամենը մեկ գաղտնաբառ. մյուս հաշվեգրերը չեն տուժի։շ
Միացնել մուտքի երկգործոն ստուգում ամենուրեք, որտեղ հնարավոր է։ Այդպես ցանցահենները չեն կարողանա մտնել օգտատիրոջ հաշվեգիր՝ նույնիսկ գիտենալով նրա մուտքանունը և գաղտնաբառը։ Օգտագործել պաշտպանական լուծումներ, որոնք կարող են օգտատիրոջը զգուշացնել արտահոսքերի մասին։ Նման գործառույթ ունի, մասնավորապես, Kaspersky Security Cloud-ը։ Օգտագործել գաղտնաբառերի մենեջեր, որտեղ կարելի է ստեղծել և պահել հուսալի և ունիկալ գաղտնաբառեր՝ դրանք չհիշելու համար։ Որոշ մենեջերներում նաև կա գաղտնաբառի արագ փոփոխման գործառույթ։ Օրինակ, Kaspersky Password Manager-ն արդյունավետ կերպով կարողանում է լուծել բոլոր թվարկված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...