ԼՀԿ-ն իր դիրքորոշումն է հայտնել հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ԼՀԿ-ն իր դիրքորոշումն է հայտնել հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ

16:34 01.02.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշման մասին:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև

«Լուսավոր Հայաստան կուսակցության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:

Հաշվի առնելով, որ երկրի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիր է շարունակում մնալ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, հանրային քննարկման ներկայացված ռազմավարական փաստաթղթի և դրա իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ կուսակցությունն այս փուլում ներկայացնելու է սկզբունքային համարվող մեկ առաջարկություն, որի ընդունման պարագայում կոռուպցիայի դեմ պայքարը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքներն էլ կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն:
Խոսքը գնում է անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծելու մասին, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և օպերատիվ-հետախուզություն, հետաքննություն, նախաքննություն իրականացնելու գործառույթներով:

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը համարելով կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով, կուսակցությունն իր ստեղծման պահից որդեգրել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարելու գործելաոճ:
Արժևորելով միջազգային լավագույն փորձի հիման վրա երկրում կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմների ներդնումը՝ կուսակցությունն իր հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում հանրային հանձնառություն է ստանձնել և բազմիցս հանդես եկել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու օգտին: Այդպիսի համակարգ ունենալու կարևորության մասին անդրադարձ է կատարվել նաև կուսակցության նախընտրական ծրագրերում, ինչպես նաև այդ մասին հանրության տարբեր շերտերի հետ ակտիվ քննարկումներ ունեցել համապետական և տեղական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում:

Դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, հանդես գալով «Ելք» դաշինքի կազմում, նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախատեսել էին անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Իսկ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առանձին մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ իր նախընտրական ծրագրում նույնպես հատուկ անդրադարձ էր կատարել կոռուպցիայի դեմ պայքարին և ներկայացրել կուսակցության ունեցած մոտեցումները, որոնք առավելապես կապված են հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրմանը և կիրառմանը, դատական համակարգի անկախությանն ու արդարադատության անխուսափելիության ապահովմանը, ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքարին և պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ու պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրմանը՝ նպատակ ունենալով բարձրացնելու բնակչության իրավագիտակցությունը և իրազեկման մակարդակը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, շարունակելով «Ելք» դաշինքի կազմում, հասարակության առջև ստանձնած հանձնառությունը, ներկայումս նույնպես կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարում ապակենտրոնացված անարդյունավետ համակարգից անցումը դեպի կենտրոնացված արդյունավետ համակարգի` ինստիտուցիոնալ լուծումը համարելով անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը:

Ուստի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծում նախատեսել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն ու օր առաջ դրա գործարկումը` կանխարգելիչ և քննչական երկու առանձին մարմիների փոխարեն:

Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է Մարուքյանը:

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/2432749790130067?__xts__[0]=68.ARAZ3EYeNqBfK-Nurhoc2jQlq3q6WD0EYv5ZycjdsaLTBmU0eW-ItuCVE6PtshBWt1KH_dXMB8VNsfhnhphb4mF6w7KZI_55LDYEBl5f6qwAh9fvBv2ygn3dczfSRoTtdPh8f_91jhFCevjItBuzFxq5fIJXXGpkgdwedKeQ5gbk54YbRqU9bd-_7ZWNW-XBG0zGK1FWGMlDhHpIf06y0mIUA4a94TAsXULcCPIsV6JZ4–yTkGRYGVAXcZ56oujQKTCChmxGi8NRWUnbWpqrWvzZ_aKmiaJF0Es56_4tNxiLBK7u7wCFCjRpd0BWnioYuzSTtZH2b9MhdvI0WKYef-ifQ&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP