Տրանսպորտ, աղբահանություն, քաղաքաշինություն. Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Տրանսպորտ, աղբահանություն, քաղաքաշինություն. Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը

22:45 01.02.2019

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման, աղբահանության խնդրի կարգավորման և քաղաքաշինական ծրագրերով Երևանը կհամագործակցի Իլ դը Ֆրանսի հետ: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակության անդամները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:

Կարևորելով երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների այցը կնպաստի նշված ոլորտներում խնդիրների առավել արդյունավետ լուծմանը:

«Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև ստորագրված ճանապարհային քարտեզը գործակցության լայն շրջանակ է ներառում: Մեզ համար այսօր առաջնահերթ խնդիրներն են տրանսպորտի բարեփոխումները, աղբահանությունը, այդ թվում նոր աղբավայրի կառուցումը, նաև քաղաքաշինական որոշ հարցեր: Գիտեմ, որ այս կարճ ժամանակահատվածում հասցրել եք որոշ չափով ծանոթանալ Երևանի հիմնախնդիրներին և քաղաքային իշխանության կողմից իրականացվող ծրագրերին: Համագործակցությունն առավել առարկայական դարձնելու համար կցանկանայի ծանոթանալ փորձագիտական գնահատականներին»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և գործնական զրույցի համար՝ պատվիրակության անդամները նկատել են, որ այն ցույց է տալիս համագործակցության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը: Անդրադառնալով աղբահանությանը՝ հյուրերը նշել են, որ, չնայած այս մասով գոյություն ունեցող խնդիրներին, քաղաքն իր մաքրությամբ հասցրել է զարմացնել: Քաղաքաշինության ոլորտում մատնանշվել է օրենսդրական լրացուցիչ կարգավորումների և նոր մոտեցումներով գլխավոր հատակագիծ ունենալու անհրաժեշտությունը: Ֆրանսիացի փորձագետներն առաջարկել են նաև ներդնել քաղաքային խնդիրները, ռազմավարությունն ու լուծումներն արտացոլող ընդհանուր համակարգ:

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ծրագրված է տեղեկատվական ընդհանուր բազայի ստեղծում: Քաղաքապետի առաջին տեղակալը հույս է հայտնել, որ այցի արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնել:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին փաստել են, որ աշխատաոճերի համադրությամբ առաջիկա մի քանի տարում հնարավոր է էական արդյունքներ ունենալ: Ֆրանսիական կողմը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ կներկայացնի իր առաջարկներն ու մեթոդները: Առաջիկայում կսահմանվի համագործակցության քայլերի հաջորդականությունն ու կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP