16:08 02.02.2019
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում փետրվարի 1-ին տեղի է ունեցել ֆուտբոլի Ասիայի գավաթի եզրափակիչը, որտեղ Քաթարի ազգային հավաքականը 1:3 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպումից հետո ճապոնացի ֆուտբոլիստները ավանդաբար մաքրել են մաքրել են հանդերձարանը, ինչպես նաև գրություն են թողել երեք տարբեր լեզուներով՝ անգլերեն, արաբերեն և ճապոներեն, այնտեղ գրված է «Շնորհակալություն»:
Անցյալ ամռանը «Ծագող արևի» երկրի ֆուտբոլիստները միևնույն կերպ են վարվել նաև Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ: 1/8 եզրափակիչում պարտվելուց հետո ճապոնացիները նույնպես մաքրել են հանդերձարանը և ռուսերեն գրառում թողել:
Japan leave the #AsianCup2019 dressing room spotless with thank you message in English, Arabic and Japanese! ? pic.twitter.com/RfiVyoMumd
— #AsianCup2019 (@afcasiancup) February 2, 2019
10:13 25.06.2025
Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...
10:00 25.06.2025
Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...