Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է թոքի քաղցկեղից հետո. փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է թոքի քաղցկեղից հետո. փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է

14:19 04.02.2019

«Կա քաղցկեղի դեմ պայքարելու շատ արդյունավետ միջոց, դա կանխարգելումն է»,- փետրվարի 4-ին, խոսելով Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների, գրանցված դեպքերի ու կանխարգելման միջոցների մասին, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի օր, իսկ Խաչանուշ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ քաղցկեղի դեմ պայքար լինի ամեն օր, քանի որ դա այն հիվանդությունն է, որի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել, սակայն այդ չարիքը լիովին կարող է բուժվել վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում: 2018թ. Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է 60000 հետազոտություն, զննություն է կատարվել 49423 այցելուի: Կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 1575 այցելուի մոտ, որից 1139-ը` վաղ փուլում: 38 կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, իսկ 56-ի մոտ՝ նախաքաղցկեղային վիճակ: Քաղցկեղի հայտնաբերման դեպքերը վերջին տարիներին էականորեն չեն փոխվել:

«Քաղցկեղը վաղ հայտնաբերելու դեպքում պացիենտը չի ունենում քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման կարիք և ընդամենը փոքր վիրահատության միջոցով, որն ավելի քիչ ծախսեր է պահանջում, հնարավոր է լինում փրկել կյանքը: Հայաստանում տարբեր օրգանների վիրահատությունը տարբեր գներ ունեն: Օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունը կարող է արժենալ 300.000դր-ից մինչև 1 000 000 մլն դրամ՝ կախված վիրահատության տեսակից ու բարդությունից»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածներից է: Երկրորդ տեղն է զբաղեցնում թոքերի քաղցկեղից հետո: Գլուխ է բարձրացրել նաև վահանաձև գեղձի քաղցկեղը: 2018-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է վահանաձև գեղձի 1212 բարակ ասեղային ասպիրացիա (պունկցիա), որի արդյունքում գրանցվել է 400 վահանաձև գեղձի քաղցկեղ:

«Վահանաձև գեղձի քաղցկեղն այսօր բավական հաճախ է հանդիպում և հանդիպում է նաև երիտասարդ տարիքում: Վաղ փուլում հայտնաբերված և ճիշտ բուժման դեպքում բացարձակ արդյունք ենք ստանում, ավելի բարդ և տոքսիկ բուժման կարիք չի լինում: Վահանաձև գեղձը հեշտ հետազոտվող օրգան է՝ լավ վիզուալիզացիայով ու ոչ թե պետք է վախենալ, այլ կանխարգելել հիվանդությունը»,- ասաց կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանը:

Խոսելով համացանցերում պարբերաբար տարածվող նյութերի մասին, որ քաղցկեղը հնարավոր է բուժել տարբեր բնական միջոցներով, Հովհաննես Վարդևանյանը նշեց, որ անընդունելի է, քանի որ դա գիտականորեն ապացուցված չէ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

BACK_TO_TOP