Իշխանության գաղափարական սնանկությունն ու օրակարգային ճգնաժամը․ Արթուր Ղազինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Իշխանության գաղափարական սնանկությունն ու օրակարգային ճգնաժամը․ Արթուր Ղազինյան

21:52 04.02.2019

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը, զինանշանն ու դրոշը փոխելու հարցը։ Այս հարցերը օրակարգ էին բերվել իշխանության կողմից՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորման կամ բացատրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հաշվի առնելով այս հարցերի կեղծ և արհեստական օրակարգային բնույթը՝ տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում կա՛մ զբաղեցնել պարապ մնացած ֆեյսբուքահայությանը, կա՛մ էլ շեղել նրանց ուշադրությունը իշխանության համար առավել մեծ վտանգ ներկայացնող խնդիրներից։

Իսկ ի՞նչ խնդիրներից է շեղում իշխանությունը հանրության ուշադրությունը և ինչում է այդ խնդիրների վտանգն իշխանության համար։

Այս հարցերի պատասխաններն ընկած են ժողովրդական լայն զանգվածների կողմից, Փաշինյանի և մնացածի առաջնորդությամբ տեղի ունեցած իշխանափոխության ակունքներում։ Այդ ամբողջ գործընթացը զուրկ էր որևէ գաղափարախոսությունից և բացառապես հիմնված էր նախկին իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրության մեջ կուտակված աննախադեպ հակակրանքի վրա։

Հանրության կողմից Փաշինյանին և մնացածին տված բարձր վարկանիշը հիմնված էր և մինչ օրս շարունակում է հիմնված մնալ բացառապես ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, քանի որ իշխանության գալուց մինչ օրս Փաշինյանին չի հաջողվել օրակարգ բերել կենսական նշանակություն ունեցող գեթ մեկ հարց։

Եվ դա պատահական չէ, այլ ամբողջովին տեղավորվում է իշխանափոխության «օրակարգի և գաղափարախոսության» տրամաբանության, իսկ ավելի ճիշտ դրա տոտալ բացակայության մեջ։

Նախկին իշխանությունների մեկուսացումից հետո Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակումի մեջ, ինչը նշանակում է, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է պետք անել, չգիտի թե այդ ինչը ինչպես և երբ է պետք անել։

Արդյունքում հանրությանը նետվում է օրհներգի, դրոշի և զինանշանների փոփոխության «սարկազմիկ», իրականում գոյություն չունեցող օրակարգը։

Սպասում եմ, թե երբ է հայտնի հեքիաթի տղան հայտվելու ու բղավի «Թագավորը մերկ է» և երբ կբացվեն մարդկանց աչքերը և նրանք կտեսնեն «թագավորի» գաղափարական ու օրակարգային մերկությունը․․․»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP