08:15 05.02.2019
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շուտով պաշտոն է ստանալու: Այդ մասին, ըստ թերթի հրապարակման, ակնարկ է եղել նաև նախկնի փոխոստիկանապետի՝ մարզպետ նշանակման ժամանակ: Թերթը գրում է.
«Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ահագնացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու, հետևաբար լուծումը մոտ չէ:
Դատելով նրա հրապարակային ելույթներից՝ վարչապետն առավել հակված է առկա իրավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել ու դա նշանակում է, որ իրավական դաշտում անելիքներ կան: Ու որպես այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, թերևս գործին կմիանա ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Նա Արցախյան հիմնահարցի իրավական մեթոդաբանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից առավելագույն լրջությամբ և խորությամբ է տիրապետում:
Հիշեցնենք, որ անկուսակցական Գևորգ Կոստանյանը իրավաբանական հարթության մեջ նախորդ տարի հասավ այնպիսի հաջողության, որ Արցախի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը մասնակցեց ՄԻԵԴ նախարարների կոմիտեի նիստին: Վերջում հավելենք, որ հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանության կադրերի ներգրավումը կատարվում է մի պայմանով. նրանք նախկինում չպետք է մասնակցած լինեն որևէ կոռուպցիոն պատմության:
Գևորգ Կոստանյանի անունը, ըստ էության, չի կապվում որևէ կոռուպցիոն գործարքի հետ, ավելին` նա որպես դատախազ, անհանդուրժող է եղել նման երևույթների հանդեպ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...