Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում. «Իրատես» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում. «Իրատես»

08:29 05.02.2019

«Իրատես» թերթը գրում է. «Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։ Նրա շուրջը փոքրիկ օջախներ են ստեղծվում, որոնք մեկը մյուսին «շարքից հանելով» են փորձում իրենց ճանապարհը հարթել։

Կառավարության յուրաքանչյուր կղզյակ իր պատգամավորներն ունի ԱԺ-ում, որոնք, ներսի աղբյուրի փոխանցմամբ, շուտով ներկուսակցական պայքարի մեջ կմտնեն միմյանց հետ։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի բոլորին ուղղորդել, արգելել միմյանց վրա «բոչկա գլորել», մեր տեղեկություններով, ներսում խլրտոցներն արդեն սկսվել են։ Անհամաձայնություններն ու հակադրությունները, թեև արտաքուստ փաթեթավորվում են կուսակցական դեմոկրատիայի շրջանակում, իրականում իշխանական տարբեր թևերի մասին են փաստում, որոնք փորձում են բոլոր ոլորտներում սեփական կադրերին առաջ մղել՝ մյուսներին չեզոքացնելով։ Մնում է հետևել, թե այս ամենից ինչպես է գլուխ հանելու Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:50 25.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

21:30 25.05.2025

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

Գիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

21:00 25.05.2025

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...

BACK_TO_TOP