Հարցերը շատ են եղել, և հերթը չի հասել կառավարության կառուցվածքին. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Հարցերը շատ են եղել, և հերթը չի հասել կառավարության կառուցվածքին. «Հրապարակ»

08:43 05.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի և ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել:

Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի և Կոտայքի մարզպետները։ «Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգևավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի` քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը:

Հանդիպումը վարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն հարցերը շատ են եղել, և հերթը չի հասել կառավարության կառուցվածքին։ Պատգամավոր-ադրբեջանագետը լիկբեզ է անցկացրել հավաքվածների համար, թե ինչ են գրում Ադրբեջանում:

Քննարկվել է կառավարության ծրագիրը՝ հիմնականում «տեխնիկական» բաղադրիչների մասով, ՊՈԱԿ-ների արտաբյուջետային խնդիրներն են արծարծվել․ հարցն առաջ է քաշել Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Պարգևավճարների մասով քննադատության սլաքն ուղղվել է ՊԵԿ-ին, Փաշինյանն ասել է` այո, պրոբլեմը կա, պետք է կարողանանք այնպիսի համակարգ սարքել, որ այլևս նման բան չլինի, սակայն անվանական չի անդրադարձել։ «Բերին-տարան մարզպետներին` ի ցույց բոլորիս։ Հանդիպման գլխավոր հարցը դավոսյան հանդիպումն էր՝ Փաշինյանը բավականին մանրակրկիտ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, ներկայացրեց որոշ մանրամասներ Ալիևի հետ հանդիպումից, ասաց, որ խոսակցությունները, թե հայ-հարայ, մեզ ճնշում են, հեսա փաստաթուղթ ա ստորագրվելու, նման բան չկա, հանգիստ եղեք։

Ինքն Ալիևին ասել է, որ չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, պետք է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ նստի, Ալիևն ասել է՝ որ այդպես է, մեր կողմից էլ բանակցային սեղանին կնստի ադրբեջանական համայնքը։ Նիկոլն առարկել է, որ այդ համայնքն Ալիևին է ընտրում ընտրություններին, իսկ իրեն Ղարաբաղը չի ընտրում։ Որ էդպես գնա, թալիշները, լեզգիններն էլ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ»:

Իսկ լրագրողների հետ չզրուցելու, «բերանները սկոչելու» հրահանգ տվե՞լ է Փաշինյանը։ «Չէ. Լիլիթը վերջում բոլորիս զգուշացրեց, որ լրագրողներին ուղղորդենք դեպի իրեն, ու քանի դեռ չեն ստեղծվել վերլուծական, հարցազրույց տվող խմբերը, ինքը հարցերին կպատասխանի»:

Մանրամասները՝«Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP