15:06 05.02.2019
Իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանությունը կոնկրետ գործնական քայլեր չի ձեռնարկում` միանալու ամերիկյան պատժամիջոցները շրջանցող եվրոպական ծրագրերին` Իրանի հետ համագործակցելու առումով:
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ-ում արեց հստակ հակաիրանական հայտարարություն, ինչն, ըստ Ոսկանյանի, կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ առումով բանախոսն ասել է, որ պետք է Իրանին հստակ ցույց տալ, որ ՀՀ-ն որևէ երկրի ազդեցության տակ ընկնել չի կարող և շարունակելու է խորացնել համագործակցությունը Իրանի հետ:
«Եթե մենք չենք ձևավորում մեր երկրի համար տեսլական, որի մի մասը կապված է հենց Իրանի հետ, չենք կարողանա զարգանալ»,- ասել է Վարդան Ոսկանյանը:
Հարցին, թե իշխանության մաս կազմող գործիչների կողմից վերջին ամիսներին Երևանում հնչած հակաիրանական հայտարարությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանել է, որ Իրանի իշխանությունը գիտակցում է հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը, հետևաբար, այդ հայտարարությունները դեռևս բացասաբար չեն ազդում, սակայն կարող է վտանգավոր լինել, եթե հակաիրանական հայտարարությունները ՀՀ-ից այնքան շատանան, որ քանակով ազդեցություն սկսեն թողնել:
Ինչ վերաբերում է ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հնչեցվող հայտարարություններին` կապված հայ-իրանական հարաբերությունների հետ, Ոսկանյանն արձագանքել է, որ ՀՀ-Իրան սահմանը հնագույն սահմաններից է, ունի հազարամյակների պատմություն, և պետք է որևէ կերպ թույլ չտալ, որ դրանք ազդեցություն թողնեն: Միաժամանակ Վարդան Ոսկանյանը զգուշացրել է, որ իրանցիները կողմնակի ասված խոսքերը հաճախ ընկալում են որպես ուղերձ, հետևաբար պետք է զգույշ լինել:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...