18:04 05.02.2019
Ադրբեջանցի գերու՝ երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի ազատ արձակումը, ըստ էության, քիչ է հետաքրքրում Ադրբեջանին, նա այնքան էլ հետաքրքրված չէ այս անձնավորությամբ, որքան մյուս երկու գերիներով, որոնք Հայաստանում լուրջ հանցագործություն են կատարել ու դատապարտվել, կարծում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել տեղի ունեցածին:
«Որպես կանոն, այսպիսի բարի կամքի դրսևորումները տեղի են ունեցել այն դեպքում, երբ որ ինչ-որ մի պայմանավորվածություն է եղել, օրինակ` նախագահների միջև կամ պաշտպանության նախարարների միջև, դա այսպիսի վիճակներից մեկն է: Որպես հիմք` արդյո՞ք դա կարվի, թե՞ ոչ, այլ խնդիր է, որովհետև Ադրբեջանը չի թաքցնում նպատակը, որ իրեն հետաքրքիր չէ այդ անձնավորությունը, այլ այն երկու սպանության մեջ մեղադրված և իրենց պատիժը կրող անձինք»,- ասաց Ալավերդյանը:
Ըստ նրա` նրանք փորձում են հավասարակշռել Կարեն Ղազարյանի դեպքը, որը, ըստ էության, որևէ ընդհանուր եզր չունի այն գործերի հետ, որոնցով դատապարտվել են ադրբեջանցիները:
«Կարեն Ղազարյանի գործը կեղծիքի վրա է կառուցված, բայց ես կարծում եմ, որ այս դեպքը պահում են հենց այդ երկու սպանության մեջ մեղադրված անձանց համար: Դրա համար, եթե մի բան էլ լինի, ապա շատ մեծ հույսեր կարող է չունենանք»,- ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:
Իսկ թե ինչ հույսերի մասին է խոսքը, Ալավերդյանն ընդգծեց.
«Հույս եմ դնում այն բանի վրա, որ այնտեղ էլ կան մտածող մարդիկ: Իսկ, ընդհանուր առմամբ, հայ գերիների գործերի վերաբերյալ որևէ զարգացում չկա, Ադրբեջանը քաղաքականացնում է հարցը:
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...