Պետք է հասկանալ՝ արտոնություն տալու գործիքակազմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Պետք է հասկանալ՝ արտոնություն տալու գործիքակազմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

12:37 06.02.2019

Կառավարությունն այսօր «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց: Ինչպես տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ընկերությունը կատարելու է 7 մլրդ 600 մլն դրամի ներդրում, ստեղծելու է 8 նոր աշխատատեղ՝ յուրաքանչյուրը 75 հազ. դրամ աշխատավարձով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք դիսոնանս չէ՞ 7 մլրդ դրամի ներդրումը և 75 հազ. դրամ աշխատավարձով 8 աշխատատեղի բացումը, ինչին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ դեղորայքային արտադրանքն արժեքով շատ թանկ է, և այդքան ներդրումների դեպքում էլ անգամ կարող էր աշխատատեղ չբացվեր:

«Դուք ավելի մեծացրիք դիսոնանսը, քան թե փարատեցիք մեր կասկածները»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարի մոտ 500 մլն դոլարի ներդրման և մի քանի հազար աշխատատեղերի բացման նման որոշումներ է կայացրել գործադիրը, սակայն, ըստ նրա, կարիք կա հասկանալու՝ գործիքակազմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ:

«Պետք է գոնե 2015-2016թթ վիճակագրությունները նայել, տեսնել խոստացված ներդրումների ո՞ր մասն է արվել ու աշխատատեղերից քանի՞սն են բացվել: Հասկանանք, թե այս գործիքն ինչի՞ն է ծառայում: Հակառակ դեպքում ստացվում է՝ մենք հարկային արտոնություն ենք տալիս, ինչի դիմաց ոչինչ տեղի չի ունենում»,-ասաց նա:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

BACK_TO_TOP